Նախընտրական քարոզարշավ = օդի տատանում

Նախընտրական Հայաստանի տխրահռչակ ավանդույթները դրսևորվելու ավելի մեծ հնարավորություններ են ստանում ռեյտինգային ընտրակարգի շնորհիվ: Բազմապատկվում է պատգամավորության թեկնածուների թիվը, ինչը նշանակում է, որ բազմապատկվում է նաև քաղաքական ասելիքի այն անապատը, որն առանց այն էլ պատել է քաղաքական խոսքի ասպարեզը: Քարոզարշավն, ըստ այդմ, դառնում է ավելի ներառական, մեկի փոխարեն տպվում է տասը քարոզչական թերթիկ, տասը քարոզչական պաստառ, տասը քարոզչական լոզունգ:

Խնդիրն անշուշտ ռեյտինգային համակարգը չէ: Խնդիրը քաղաքական խոսքի և մտքի բացակայությունն է: Ռեյտինգային ընտրակարգն ընդամենը դառնում է գործիք խոսքի և մտքի բացակայությունն ավելի ակներև դարձնելու համար: Հետևաբար պետք է նաև մտածել՝ ռեյտինգային համակարգը վերացնելով՝ մտքի և խոսքի բացակայությունը կլուծվի՞, թե՞ ոչ: Գուցե լուծվի քաղաքական կոչվող խոսքի տակ թաքնված օդի տատանման ծավալների նվազեցման խնդիրը, բայց այդ օդը բովանդակությամբ հագեցնելու խնդիրը առավել բարդ է, վեր ռեյտինգային կամ այլ ընտրակարգերի հարցից:

Նախընտրական շրջափուլերը դարձել են յուրատեսակ լակմուսի թղթեր, որոնք ի ցույց են դնում քաղաքական բովանդակության սնանկությունը: Այդ սնանկության պատճառները պետք է փնտրել թե՛ հասարակության ներքևից եկող պահանջարկի բովանդակության մեջ, թե՛ քաղաքական ուժերի կողմից իջեցվող առաջարկի: Ակնհայտ է, որ Հայաստանը հյուծում են ոչ թե նախատեսված ու չնախատեսված ընտրություններն իրենց նախընտրական շրջաններով, այլ այդ ընթացքում քաղաքական խոսքի բացակայությունը: Ինչպե՞ս հագեցնել այդ բովանդակությունը, ինչպե՞ս անել, որ բուռն և խոստումնալից քարոզարշավից հետո վերջնարդյունքում ինչ–որ բան մնա: Սրանք հարցեր են, որոնք այսօր քաղաքական քննարկումներում մղված են երկրորդ պլան: Դժվար է ասել՝ եթե նմանատիպ հարցերը չեն քննարկվում հիմա, երբ մենք գտնվում ենք բավական վճռական մեկնարկի նախաշեմին, ե՞րբ են դրանք քննարկվելու ընդհանրապես:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված