Քաղաքական բովանդակության այլընտրանքը «կրուտիտի» ինստիտուտն է

Երեկ բավական բուռն քննարկում ընթացավ այն բանից հետո, երբ համացանցում սկսեցին շրջանառվել, այսպես ասած, արտագնա աշխատողների ուղարկած գումարները հարկելու մասին տեղեկությունները, ապա և բացատրությունները: Բնականաբար այս լուրը արագ և բավական կոշտ արձագանք գտավ սոցիալական ցանցերում և ԶԼՄ–ներում: Նույնքան արագ հանրային դժգոհության ազդակները որսաց իշխանությունը և փորձեց «դուրս գալ ստեղծված տեղեկատվական աղմուկի տակից»:

Իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, ընդ որում, հնչում էին տարբեր մեկնաբանություններ: Մի դեպքում հերքվում էր ընդհանրապես շրջանառվող ինֆորմացիան, մեկ այլ դեպքում հաստատվում էր, բայց հավելումով, որ ցանկացած հարկային փոփոխություն արվելու է հանրության կարծիքը լսելուց հետո միայն: Իսկ, որ ամենաաչքի ընկնողն էր՝ իշխանության հերքումները, հերքում–հաստատումները սոցիալական ցանցերում տարածում էին պետական ապարատի գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ անկախ ոլորտից ու գերատեսչությունից:

Արտագնա աշխատողներին հարկել–չհարկելու հարցն այլ քննարկման թեմա է, որին նախկինում անդրադարձել ենք ու դեռ կանդրադառնանք: Հիմա խոսենք տեղի ունեցածի քարոզչական ու քաղաքական երանգների մասին: Երեկ տեղի ունեցածից հիմնական տպավորությունն այն է, որ իշխանությունները չունեն տեղեկատվության հետ աշխատանքի միասնական մոտեցում: Մի պաշտոնյա ասում է մի բան, մյուսները սկսում են լղոզել ասվածը, հետո նոր, ամենավերջում հնչում են պաշտոնական պարզաբանումներ, որոնք արդեն որևէ արժեք ու հավաստիություն չեն ներշնչում:

Իհարկե, կարելի է նման տեղեկատվական աղմուկները համարել յուրատեսակ տեխնոլոգիա, որով իշխանությունները ստուգում էին հանրության արձագանքը: Սա ընդհանրապես ընդունված պրակտիկա է քաղաքականության մեջ: Բայց մեր դեպքում նույնիսկ այս տեխնոլոգիայի հետ գործ չունենք, քանի որ նման դեպքերում նախապես դաշտ նետված տեղեկատվական աղմուկից ու դրան հետևած արձագանքներից հետո իշխանություններն ունենում են պլան Բ: Ինչպես տեսանք՝ որևէ պլան Բ չկար: Ընդհանրապես որևէ բան չկար:

Իշխանական համակարգի տեղեկատվության հետ միասնական աշխատանքի բացակայությունը ազդակ է առ այն, որ պետական ապարատը ոչ միայն չի գործում փոխհամաձայնեցված, այլև չկա միասնական քաղաքական փաթեթ: Նախկինում, օրինակ, ևս չկար միասնական որևէ քաղաքականություն, փոխարենը, սակայն, կար իշխանության հստակ ուղղահայաց, երբ այս կամ այն արտահայտությունը անպայման ճշգրտվում էր համապատասխան օղակում, նոր միայն դառնում հասանելի հանրությանը: Սա, իհարկե, նախանձելի մոդել չէ: Իշխանական այս հիերարխիկ ուղղահայացը չկրկնելու այլընտրանքը հստակ քաղաքական օրակարգի առկայությունն է: Այդ օրակարգի առկայությունը թույլ կտա իշխանական թիմին առանց միմյանցից ճշգրտումներ ստանալու, առանց իրար փոխարեն տեղեկատվությունը լղոզելու, ազատ և անկաշկանդ հանդես գալ հայտարարություններով՝ հիմքում ունենալով վերոնշյալ միասնական քաղաքական փաթեթը: Ինչպես տեսնում ենք, որևէ քաղաքական փաստաթուղթ, կոնկրետ այս և մի շարք այլ դեպքերում որևէ միասնական, համաձայնեցված մոտեցում չկա:

Նոր, հեղափոխության արդյունքում իշխանության եկած թիմին դժվար է մեղադրել, օրինակ, վարչարարության ու պետական ապարատին հատուկ բյուրոկրատական նրբություններին չտիրապետելու համար: Սա հմտություն է, որ գալիս է ժամանակի հետ: Բայց խնդիրն առավել խորքային է ու վեր տեխնիկական բացթողումներից: Փաստացի գործ ունենք ոչ միայն ինֆորմացիայի հետ հարաբերվելու, այլ ընդհանրապես քաղաքական ներքին փոխհամաձայնության ու ընդհանուր քաղաքականության բացակայության հետ, ինչն արդեն ոչ թե ժամանակի, այլ հիմնարար մոտեցման խնդիր է:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված