Կարոտելով փողոցը

Նախօրեին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով հայտարարեց, որ վաղը՝ նոյեմբերի 24–ին, մեծ երթ է լինելու Երևանի փողոցներով: «Երթը լինելու է անսովոր, մոտավորապես այնպիսին, ինչպիսին անում էինք հեղափոխության օրերին», «Հրավիրում ենք բոլորին, ովքեր քայլելու ցանկություն ունեն, անկեղծ ասած՝ կարոտել եմ բոլորիդ»:

Հասկանալի է, իհարկե, որ մեծ երթն ակնհայտորեն պայմանավորված է նախընտրական շրջանով: Փաշինյանը և, ըստ էության, մյուս ուժերը ևս արդեն ոչ պաշտոնապես սկսել են նախընտրական քարոզարշավը՝ նոյեմբերի 26–ը դարձնելով ձևական: Մեծ երթը Երևանի փողոցներով, կամ, այլ կերպ ասած, հեղափոխական գործիքակազմերից մեկի կիրառումը իշխանության համար ունի շատ կոնկրետ նշանակություն՝ մոբիլիզացնել իր հիմնական քաղաքական հենարանը, և դա անել իշխանափոխության հիմնական տեխնոլոգիաներից մեկի միջոցով: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ բացի պրագմատիկ խնդիրներից, հեղափոխական գործիքակազմին ու հեղափոխության օրերի «ծիսակատարություններին» պարբերաբար վերադառնալն ունի ոչ միայն ռացիոնալ, այլև իռացիոնալ իմաստ: Հեղափոխության օրերից շատ ժամանակ չի անցել, և ներկայիս իշխանությունները, լինելով այդ օրերի իներցիայի կրողը, առայժմ ամբողջովին չեն դարձել ապարատային գործիչներ: Հեղափոխության դեժավյուն նրանց համար վերադարձ է մի տեղ, որտեղ նրանք իրենց զգում էին առավել հարմարավետ, առավել հաջողած: Ինչ–որ առումով սա, իհարկե, տրամաբանական է: Միայն թե փողոցին կարոտելն ու հեղափոխական ծիսակարգերի պարբերական վերանայումը չփոխարինեն պետական կառավարմանն ու իշխանական գործառույթների իրականացմանը: Ընդհանրապես անցյալին, թեկուզև բարի հիշողություններով հագեցած անցյալին վերադառնալը ինչքան էլ մարդկային իմաստով օրինաչափ գործընթաց է, այդքանով էլ վտանգ ունի կորցնել իրականության զգացումը, ներկային առերեսվելու համարձակությունը:

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված