Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա. ՏԶՆՆ

Հեղափոխությունը չի կարող բացասաբար ազդել տնտեսական աճի, ներդրումների ցուցանիշի վրա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հեղափոխությունը բերել է տնտեսական ազատության ավելի մեծ աստիճան, շուկա մուտք գործելու հնարավորության ավելացում եւ հավասար մրցակցություն: Սրանք այն գործոններն են, որոնք կարող են եւ պետք է ապահովեն բարենպաստ միջավայր: Երկարաժամկետ առումով սա կունենա իր ազդեցությունը: Հեղափոխության ազդեցությունը պետք է դիտարկել երկարաժամկետ տեսանկյունից, ոչ թե կարճաժամկետ»,–պարզաբանել է Խաչատրյանը։

Սրա հետ մեկտեղ, նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ տնտեսական աճի ցածր ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պայմանավորված է մի քանի հանգամանքներով եւ, առաջին հերթին, խնդիրներով, որոնք առաջ են եկել լեռնահանքարդյունաբերության ոլորտում, հանգեցնելով ընկերություններից մեկի փակման։

Խաչատրյանը խոստովանել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջին կարող է ծագել մի իրավիճակ, երբ տնտեսական աճը կարող է նույնիսկ 6 տոկոսից ցածր լինել։

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված