Ի՞նչ է հայտարարագրել փոխնախարարի պաշտոնակատարը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնակատար Հակոբ Սիմիդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Նշենք, որ նա այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 16–ին:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հ. Սիմիդյանը հայտարարագրել է «BMW 318 I» մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարարի պաշտոնակատարն անշարժ գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցների վերաբերյալ ևս տվյալներ չկան:

Պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնում հայտարարագրվել է 3000 ՀՀ դրամ բաժնեմաս:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 1 074 697 ՀՀ դրամ և 1 932 697 ՀՀ դրամ, որոնք գոյացել են երկու աշխատավարձերից:

Հավելենք, որ 2012 թվականից եղել է այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը: 2014թ. «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրվել է հիմնադրամի տնօրենի պաշտոնում: Իսկ 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված