Դրամական միջոցներ, բնակարան, փոխառություններ. Արաբկիր վարչական շրջանի նորանշանակ ղեկավարի ունեցվածքը

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Արամ Դանիելյանն այս պաշտոնին է նշանակվել հոկտեմբերի 26–ին:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ: Պաշտոնատար անձի արժեթղթերը և այլ ներդրումները ենթաբաժնում հայտարարագրել է 74400 ՀՀ դրամ բաժնետոմս: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Դանիելյանի հանձնած փոխառությունները կազմել են 3000000 ՀՀ դրամ և 16000000 ՀՀ դրամ:

Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 22 000 000 ՀՀ դրամ, 17 000 ԱՄՆ դոլար, 1 800 000 ռուսական ռուբլի և 4000 եվրո: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 3 105 645 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Հավելենք, որ Ա. Դանիելյանը 2007 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: Հանդիսացել է նաև 2016թ. ստեղծված «Նորավան» համատիրության համահիմնադիրներից մեկը, իսկ 2017–2018թթ. զբաղեցրել է կառավարչի պաշտոնը:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված