Քարոզարշավ՝ հիմնված լրահոսի վրա

Նախընտրական քարոզարշավի երեք օրերը տպավորություն են թողնում, թե ֆեյսբուքյան հարթակին բնորոշ քննարկումները պարզապես տեղափոխվել են նախընտրական ելույթների մակարդակ: Մասնակից ուժերի գերակշիռ մասը զբաղված է օրվա լրահոսին արձագանքելով, փոխադարձ հնչած հայտարարությունները հերքելով, դրանց պատասխանելով: Կարծես թե գործ ունենք ոչ թե քարոզարշավի հետ, որի նպատակը պետք է լիներ առավել համակարգված խոսակցությունը քաղաքացիների հետ, այլ արագ արձագանքման ռեժիմում ինֆորմացիոն մինի պատերազմի, որտեղ մասնակից ուժերը՝ հետևելով օրվա ինֆորմացիային, արձագանքում, հակադարձում ու քննադատում են միմյանց:

Ինչ–որ առումով այս ամենում դերակատարություն ունի նաև տեխնոլոգիական այն զարգացումը, որի ականատեսն ենք մենք հիմա, երբ ինֆորմացիան տարածվում է այնպիսի արագությամբ ու քանակությամբ, որ հաճախ հնարավոր չէ ֆիլտրել այն: Սակայն իր այս առավելությամբ հանդերձ, տեխնոլոգիաները Հայաստանի փաստացի դատարկ, ասելիքից զուրկ քաղաքական դաշտում դառնում են չարիք՝ քաղաքական ուժերին մղելով մի տեղ, որտեղ ոչ թե համակարգված ու մշակված խոսքի, այլ «այստեղ և հիմա» ռեժիմում միմյանց հնչեցրած մտքերի արձագանքի հետ գործ ունենք:

Քաղաքական ուժերը, կարծես թե, նախընտրական հանդիպումներն օգտագործում են որպես բեմահարթակ միմյանց պատասխանելու համար, ինչի արդյունքում խաղից դուրս է մնում քարոզարշավի հիմնական շահառուն՝ հասարակությունը: Իսկ հասարակության խնդիրները հաճախ դուրս են ամենօրյա, ընթացիկ ինֆորմացիոն հոսքերից, այդ խնդիրներն ավելի խորքային են, հետևաբար նրանք սպասում են խորքային լուծումների, խնդիրների մասին խորքային խոսակցության: Ցավոք, սակայն, մենք այժմ գործ ունենք լրիվ հակառակի հետ: Այս իմաստով պատահական չէ ֆեյսբուքյան հարթակի հետ համեմատությունը, որովհետև ֆեյսբուքյան հարթակն էլ վերջին տարիներին կարծես դարձել է ոչ թե քննարկումների, այլ արագ արձագանքման, հերքման, հաստատման կամ ուղղակի բամբասանքի ու մրոտելու դաշտ:

դիտվել է 10 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված