Փոխառություններ, դրամական միջոցներ ու «LEXUS GX 460». Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը

Երևանի Էրեբունի վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է 2 բնակարան և հողամաս:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ Ա. Աբրահամյանը հայտարարագրել է նաև «LEXUS GX 460» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները կազմել են 20000 ԱՄՆ դոլար, 200 եվրո և 60000 ՀՀ դրամ:

Իսկ դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 000 000 ՀՀ դրամ, 30 000 ԱՄՆ դոլար, 20 000 եվրո: 2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 436 000 ՀՀ դրամ: 996 000 ՀՀ դրամը և 390 000 ՀՀ դրամ եկամուտները նա ստացել է աշխատավարձերից: Այլ եկամուտներ բաժնում էլ նշված է 50 000 ՀՀ դրամի մասին:

Նշենք, որ Ա. Աբրահամյանը 1997– 2008 թթ. աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ 2008 –2018թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 2018 թ. հունիսին աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, իսկ արդեն հոկտեմբերի 22–ին նշանակվել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար:

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված