Ստոր լրատվականի իրական «փորացավը»

Արման Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փաստորեն քարոզարշավ կա ոչ միայն քաղաքականության մեջ, այլև մեդիա դաշտում։ Քարողարշավի այս երկու տեսակները իրար հետ ոչ մի ընդհանուր գիծ չունեն։ Քաղաքականության մեջ քարոզարշավը կազմակերպվում է երկրի բնակչությանը՝ քաղաքական պրոցեսների, ծրագրերի մասին իրազեկելու համար, իսկ այ մեդիա դաշտում այն կիրառվում է տվյալ լրատվականի «աչքի փուշը» դարձած քաղաքական ուժին վարքաբեկելու համար։
Այսպիսի ստոր արշավ է նկատվում mamul.am լրատվականի կողմից, ու այն ուղղված է ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի դեմ։
Ըստ լրատվականի, վերջերս, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ բացված մայնինդ ֆերմայի ապագան մշուշոտ է, քանզի բիթքոինի գինը անկում է ապրել։ Այս լրատվականը, որ բամբասանքների վրա հիմնվելով, այս ու այն կողմից հայթհայթած վերլուծություններ է գտել, ու դա ուզում է հանրությանը, որպես ճշմարտություն ներկայացնել, ոչ այլ ինչ է, եթե ոչ տկարամտություն։ Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ եթե այս ոլորտը նախապես ուսունմասիրության չենթարկվեր, Ծառուկյանը այդտեղ ներդրում չէր անի, ու հիմարություն է կարծելը, որ ոչ լուրջ վերլուծոււթյան արդյունքների վրա հիմնվելով կբացվեր նման խոշոր մայնինգ ֆերմա։
Ընթերցողին թյուրիմացության մեջ են գցում «վերլուծության» հատկապես վերջին տողերը, որտեղ նշվում է, որ Ծառուկյանը մեղադրելլ է աշխատակիցներին, ասելով որ այն միջոցները որոնք ներդրել է ֆերմայի մեջ, դրանցով կարող էր ձեռք բերել մեդիա ռեսուրսներ՝ նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար։
Ահա այս տողերն էլ բացահայտում են ստոր լրատվականի իրական «փորացավը»։ Մանրամասնեմ՝ դեկտեմբերի երկուսին, ԲՀԿ-ն, իր քարոզարշավի հերթական օրը այցելեց Արմավիրի մարզ, որտեղ բնակիչները մեծ խանդավառությամբ, երգ ու պարով դիմավորեցին Գագիկ Ծառուկյանին։ Բազմամարդ քարոզարշավը անցավ ջերմ մթնոլորտում։
Նախանձը կրծեց mamul.am-ին, ու չմնաց էլ ոչինչ Ծառուկյանի ներդրումները վարկաբեկելու համար։ Բնականաբար թերություններ փնտրող լրատվականը՝ չգտնելով ոչինչ, պետք է դիմեր նման ստոր մեթոդի։ Սակայն Գագիկ Ծառուկյանի ունեցած ներդրումը՝ ի դեմս մայնինգ ֆերմայի, ստվերելն անհնար է, այն դեռ զարգացում կապրի, ու բոլորը՝ այդ թվում և լրատվականը, դրա ականատեսը կլինեն։ Հանրությունը նշված լրատվականից սպասում է նման փուչ հոդվածների, mamul.am-ը արդեն կանխատեսելի է դարձել։

դիտվել է 4 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված