Քարոզարշավ, որ սպառում է երկրի իմունիտետին

Նախընտրական քարոզարշավը խտացված դրսևորումն է քաղաքականության մասին մեր պատկերացումների, գիտելիքների, հմտությունների: Ինչպիսին քաղաքական դաշտն է, այդպիսին էլ քարոզարշավն է: Պարզապես քարոզարշավի կարճ ու արագ ընթացքը, դրան 1400–ից ավելի թեկնածուների ներգրավվածությունը ի ցույց է դնում քաղաքական այն մշակույթը, որի կրողն է Հայաստանը: Քարոզարշավը չէ քաղաքական մշակույթի ցածրորակության պատճառը, քարոզարշավն ընդամենն այդ ցածրորակությունը ֆիքսելու առիթ է:

Ընդհանրապես, քարոզարշավն ինքնին արդեն դառնում է Հայաստանի համար անվտանգության իմունիտետի հարց: Եվ խոսքն այստեղ միայն ղարաբաղյան հիմնախնդրի շահարկումները չեն բոլոր հնարավոր դերակատարների կողմից: Խոսքը քաղաքականության ռացիոնալության սպառումն է ու իռացիոնալության չափաբաժնի աննախադեպ բարձրացումը: Ի վերջո քաղաքականության իմաստը ռացիոնալություն հաղորդելն է կյանքին: Այնինչ, օրինակ, քաղաքական ուժերը թե նախկինում, թե հիմա զբաղված են պարզապես հրաշքի սպասումներ տարածելով: Հրաշքի սպասումը դարձել է հիմնական քաղաքական ժանր, որ հասարակությանը դրդում է չանել ոչինչ ու սպասել ինչ–որ մեկին, ինչ–որ կախարդական փայտիկի: Սա էլ իր հերթին փակում է հասարակության հետ ռացիոնալ զրույցի ճանապարհը:

Ընդհանրապես, քարոզարշավն ու հերթական նախընտրական ցիկլը դառնում են Հայաստանի իմունիտետը մսխող գործոններ: Իմունիտետի մսխմանը զուգահեռ, ընդ որում, որևէ պատվաստում այդպես էլ չի արվում, և անհասկանալի է, թե ինչպես է տարեցտարի մսխվող այս ռեսուրսը շարունակում դիմանալ ու դիմադրել տարբեր քաղաքական անհեթեթությունների ու ավանտյուրաների շքերթների հորձանուտում: Հեղափոխությունը որևէ կերպ չփոխեց քաղաքականության բովանդակությունը, ընդհակառակը, այդ բովանդակության սնանկության դրսևորումները դարձրեց ավելի տեսանելի՝ հասարակության ստվար հատվածներին ներգրավելով քաղաքական պրոցեսի մեջ ու դրանով ավելացնելով սնանկության սպառողների քանակը:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանն ընդունել է Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին. ստորագրվել է հուշագիր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասինԿուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ
Ամենաընթերցված