Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ունեցվածքը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը հայտարարագրել է առանձնատուն, ինչպես նաև «MERCEDES–BENZ C230» մակնիշի ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 1 687 500 ՀՀ դրամ:

Նշված եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 663 000 ՀՀ դրամ, 9500 ՀՀ դրամ և 15 000 ՀՀ դրամ:

Տիգրան Վիրաբյանը 2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել էր «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն։ Ըստ քաղաքապետարանի հրապարակած տվյալների՝ նա դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։

Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում է նշանակվել այս տարվա հոկտեմբերի 29–ին:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ» Սևանի «ծաղկումը» չի կանխի ջրառը. «Փաստ» Բարի գործի համով մրցանակը. «Երկրի համով դեմք» մրցանակը շնորհվել է Հովհաննես ՀովակիմյանինՆոր նա­խա­գիծ մե­քե­նա­նե­րի տեխզն­նու­թյան մասին. «Փաստ» «Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ»
Ամենաընթերցված