Աղետի գոտի՞, թե՞ ...

Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30–րդ տարելիցը: Ենթադրվում է, որ քաղաքական ուժերը օրվա խորհրդին հարիր կա՛մ կդադարեցնեն քարոզարշավը, կա՛մ էլ դա կանեն առնվազն այնքան նուրբ, որ շահարկումների տեղիք չեն տա: Այնուամենայնիվ, չի բացառվում, որ նորից սկսի խոսվել աղետի գոտու, Գյումրու անօթևանների և Գյումրիին առնչվող այլ խնդիրների մասին: Մեծ հաշվով, խնդիր չկա, որ նախընտրական շրջանի տրամաբանության կոնտեքստում քաղաքական ուժերը խոսեն երկրորդ քաղաքի խնդիրների մասին: Բայց տարիներ շարունակ, հատկապես ընտրարշավից ընտրարշավ այդ մասին միայն խոսվել է, խոսվել է թունդ տոնով, տրվել են բազմաթիվ խոստումներ, որոնց միայն չնչին մասն է իրականացվել:

Այս իմաստով ակներև է, որ միայն առիթից առիթ են քաղաքական դերակատարները խոսում Գյումրու խնդիրների մասին, առանց որևէ հետևողական աշխատանքի: Անշուշտ անօթևանության խնդիրը շարունակում է արդիական մնալ Գյումրու համար: Բայց այս խնդիրը գոնե մեծամասամբ արդեն հաղթահարված է: Հիմա Գյումրիի համար կենսականը կամ առաջնայինը այլ՝ տնտեսական բնույթի խնդիրներն են: Լավ կլիներ, որ Գյումրիի մասին հատկապես դեկտեմբերի 7–ին խոսելիս քաղաքական ուժերը դրսևորեին առկա խնդիրների մասին հստակ պատկերացումներ ու ներկայացնեին իրատեսական լուծումներ: Ի վերջո, հասկանալի է, որ շրջափակման մեջ գտնվող ու բացառապես Երևանակենտրոն Հայաստանը առաջացնում է դեմոգրաֆիական, տնտեսական ռիսկեր, ռիսկեր, որոնք ֆորս–մաժորային իրավիճակում դառնալու են ազգային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներ: Լավ կլիներ, որ քաղաքական ուժերը Գյումրու երկրորդ քաղաք լինելու հանգամանքը դիտեին որպես Հայաստանի ապակենտրոնացման գործընթացի կարևորագույն մաս:

Հարկ է հասկանալ, որ բացառապես տուրիզմով ոտքի կանգնեցնել Գյումրին ու այն դարձնել իսկապես երկրորդ քաղաքի կարգավիճակին հարիր, դժվար թե ստացվի: Նախորդ տարիները ցույց տվեցին, որ, օրինակ, տեխնոլոգիական իմաստով Գյումրու ռեսուրսն այժմ ավելի ակտուալ է, քան չարչրկված տուրիստական հրաշքի մոդելը: Ընդհանուր առմամբ, խնդիրը ոչ թե այն է, որ քաղաքական ուժերը փորձեն Գյումրու առանձնահատկություններից ելնելով՝ տեղերում ձայներ ստանալու ակնկալիքներ իրացնել, այլ որպեսզի այդ ակնկալիքներն իրացվեն իրավիճակի այսօրվա գնահատմամբ ու իրատեսական մոտեցումներով:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված