Ո՞ւր կլիներ Մարուքյանը և ի՞նչ կարգավիճակով, եթե համաժողովրդական շարժման դեմ նրա պայքարը հաջողությամբ պսակվեր

Հասմիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Դե ինչ, այլևս անցյալում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, քաղաքական նոր դաշտն ամբողջությամբ ձևավորված է կարծես: Այս ամենի հետ մեկտեղ, անցողիկ շեմը հաղթահարաց ուժի ներկայացուցիչներից մեկը, ավելի կոնկրետ Էդմոն Մարուքյանն ու նրա «գաղափարակից» ընկերը, դեռ շարունակում են ինչ-որ անհիմն ու անտեղի «պրիտենզիաներ» ներկայացնել: Դեռ նախքան ընտրությունները նրա այդ գաղափարը չընդունվեց ու չընկալվեց հանրության կողմից, դեռ ասենք ավելին, ծաղրանքի ենթարկվեց, բայց Մարուքյանը շարունակում է «ձեռքով պատ ջարդել», այսինքն ասում է խոսքեր, որոնք աբսուրդային են հերիք չի, այս պահին, ըստ էության արդեն իսկ ժամկետնանց են: Նա ու նրա գաղափարակիցները, շարունակում են պնդել, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի օգնականի չառաջադրման դեպքում, նրանք ավելի շատ քվե կունենային ու ըստ այդմ հնարավոր է մեծությամբ երկրորդ ուժը լինեին խորհրդարանում:
Դե ինչ ասենք, նույն տրամաբանության սահմաններում, եթե ոչ մի քաղաքական ուժ չառաչադրեր իր թեկնածությունը, ապա Էդմոնենք հնարավոր է առաջին ուժը լինեին խորհրդարանում: Հարգելիներս, ունեք այն ինչ ունեք, համակերպվեք այդ իրողության և ձեր նոր կարգավիճակի հետ, որն իմիջայլոց բավականին ճոխ է Ձեր դեպքում: Չի կարելի տպավորություն ստեղծել ու բացասական ֆոն տալ ընտրական պրոցեսներին, քանի որ ոչ ոք չի վիճարկում այն փաստը, որ սա նորանկախ Հայաստանի պատմության մեջ, ամենաարդար ու ամենաթափանցիկ ընտրություններն են եղել, այստեղ այլ ենթատեքստեր ուղղակի չկան, կամ եթե կան էլ, դրանք արհեստածին են և ոչ իրատեսական:
Եվ վերջապես 18 մանդատը Էդմոնի համար դա գերազանց արդյունք է, քանի որ բոլորն էլ հիշում են, թե նա ինչպես իրեն դրսևորեց համաժողովրդական շարժման օրերին և հենց սկզբից էլ դեմ լինելով պայքարի նման ֆորմատին, կոչ էր անում դադարեցնել այն: Ով իմանա, ի՞նչ կլիներ, եթե դադարեցվեր դա կամ ասենք անհաջողությամբ ավարտվեր, ո՞ւր կլիներ Մարուքյանը և ինչ կարգավիճակով, դժվար թե այս կարգի յուղոտ պատառի արժանանար, քանի որ նախկին իշխանությունները այդքան էլ բարեգութ չեն եղել նման դեպքերում:
Խորհուդ ենք տալիս կենտրոնանալ Ձեր ծրագրերի և անելիքների վրա, հակառակ պարագայում նախկինում որդեգրած անարդյունավետ գործելաոճը, երբ միայն խոսքեր էին հնչում և գործնական ոչին չէր արվում, այս նոր խորհրդարանում չափազանց խոցելի կդարձնի Էդմոնենց, իսկ դա քաղաքական ապագայի համար լուրջ սպառնալիք է անկասկած:

դիտվել է 7 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված