Մարուքյան, սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չէ, տեղի կռիվ մի արեք

Արման Հարոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկրում կարևոր իրադարձություն տեղի ունեցավ։ Դեկտեմբերի 9-ին յուրաքանչուր քաղաքացի ուներ 12 ժամ հավաքվելու, ընտրատեղամաս գնալու, ու ընտրություն կատարելու համար։ ՀՀ քաղաքացիների մոտ 48 տոկոսը քվեարկեց հանուն ապագայի, Հայաստանի ու Արցախի անվտանգության։ Յուրաքանչյուրս մեր վստահության քվեն տվեցինք այն քաղաքական ուժին՝ ում ծրագիրը ամենախոստումնալիցն էր, պատգամավորության այն թեկնածուին՝ ում անձը վստահություն էր ներշնչում։
Այսպիսով ութերորդ գումարման խորհրդարանը ձևավորելու են «Իմ քայլը» դաշինքը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, և երրորդ տեղում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։
Առաջին հայացքից սա բավականին լուրջ արդյունք է, սակայն խորհրդարանական երրորդ ուժի առաջնորդ Էդմոն Մարուքյանը այնքան էլ գոհ չէ իր գրանցած արդյունքից։ Նշում է, որ եթե ԲՀԿ-ի թիմից որոշ թեկնածուներ չմասնակցեին, նա անպայման երկրորդ ուժը կլիներ։
Այս անհեթեթ մտքերը ցրելու համար, կարելի է Մարուքյանին հիշեցնել, որ հեղափոխության օրերին ամբողջ կոկորդով գոռում էր, որ մարդիկ տուն գնան, որ չփորձեն անկարգություններ անել, բայց ինչպես գիտենք, հեղափոխությունը իրականություն դարձավ, ու հերիք չի դրան դեմ դուրս եկած անձնավորությունը մտել է ԱԺ, հիմա էլ տեղի կռիվ է անում։ Սա Եվրոտեսիլ երգի մրցույթը չի, որ լավ երգողը մրցանակ ստանա, այս իրադարձության լրջությունն ու մաշտաբներն ավելի քան մեծ են, ու Ազգային Ժողովի ամբիոնն էլ խեղկատակություն անելու համար չափազանց նեղ է, այլ հարթակներ փնտրեք ընտրության արդյունքներից դժգոհեկու համար։
Երևակայության կրիզիս ապրող Մարուքյանը մշտապես տառապում է թերարժեքության բարդույթով, աչքը տնկած այս ու այն ուժի վաստակած վստահության քվեի վրա, տեղը չի գտնում, սակայն այս պարագայում մեղադրել որևէ մեկի անկարող է, չէ ո՞ր սա աննախադեպ պրակտիկա էր Հայաստանի համար, արդար ու առանց կեղծիքի ընտրությունները անցկացվեցին բարեհաջող, յուրաքանչյուրը ստացավ իր հասանելիք տեղը։
Մեղադրել որևէ մեկին Ձեր չստացած քվեի համար՝ լավագույն տարբերակը չէ, փորձեք ավելի խորը ու արժանահավատ պատճառներ փնտրել, ու համոզված եղեք, դրանք կան, այնպես որ Էդմոն Մարուքյան, սա այն Հայաստանն է, որտեղ «ոչնչից» կառուցված քաղաքական ուժը չի կարող երկրորդը լինել՝ ցանկացած պարագայում։

դիտվել է 2 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված