«Մուտիլովչիկները» նման անմակարդակ գործելաոճով արդյունքի չեն հասնի

Կարինե Դալլաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լրատվական դաշտում ապատեղեկատվություն տարածելը շարունակվում է, թե ինչ նպատակներ է հետապնդում նման գործելաոճը ուղղակի ուզում ենք թողնել ընթերցողի դատին: Այսպիսով՝ այսօր ապատեղեկատվության հերթական չափաբաժինը ապահովվեց «Ժամանակ» օրաթերթի կողմից:
Խոսքը գնում է մի հոդվածի մասին, որում մասնավորաապես ասվում է իբր «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը հաղորդում է տվել ոստիկանություն, որ Ծառուկյանին պատկանող «Եվրոմոթորս» ընկերությունը արդեն տևական ժամանակ է հրաժարվում է վճարել BMW ավտոսրահի կառուցման համար:
Այս լուրը շատ արագ պաշտոնապես հերքվեց Իվետա Տոնյանի կողմից, ըստ որի նախևառաջ «Եվրոմոթորս» ընկերությունում Գագիկ Ծառուկյանն միայն բաժնետեր է, իսկ բաժնեմասերը կառավարվում են հավատարմագրային կառավարչի կողմից: Եվ երկրորդ «Եվրոմոթորս» ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրով՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը: Զարուհի Սարգսյանը այս տարիների ընթացքում դիմել է նախագահների կամ վարչապետների վերահսկողական ծառայություններին, քանզի որևէ հիմք չուներ իր գումարները չվճարելու վերաբերյալ, և չէր կարող դատարան դիմել։
Այս ամենից հետևություն, որ «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն Զարուհի Սարգսյանը ուղղակի սադրիչ է , ով սեփակական շահադիտական նպատակներով շահարկում է Գագիկ Ծառուկյանի անունը:
Թե ինչ նպատակներով է այս ամենը արվում և տարածվում թերթի կողմից դժվար չէ կռահել, ուղղակի նման էժանագին գործելաոճով արդյունքի չեն հասնի ո՛չ Զարուհի Սարգսյանի նման մուտիլովչիկները, ո՛չ էլ նման ապատեղեկատվություն տարածողները:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում» Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան. Փաշինյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ժողովուրդը պետք է իմանա՝ ինչպես եղավ, որ 600 000 դրամ աշխատավարձ ստացող դատավորն ունեցավ մի քանի միլիոնանոց տներ. Սանասարյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոչը՝ արցախցիներին Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Փաշինյան (տեսանյութ) «Հասունացել է ժամանակը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար». ՀՀ վարչապետ Ազնվություն ունեցիր, արա. ցուցարարները թույլ չտվեցին փաստաբանին մտնել դատարան (տեսանյութ)
Ամենաընթերցված