Էժանագին հոդվածները չեն կարող խաթարել մարդկանց հեղինակությունը

Անահիտ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այն, որ մեր լրատվականներից որոշներն իրենց գործունեությամբ վաղուց են բարոյազրկել իրենց, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, և դրանք գործում են այն սկզբունքով, որ որքան հնարավոր է բամբասանք կամ սկանդալային նորություններ տարածեն, ինչի հաշվին կավելանան կարդացողների ու հետևորդների քանակը: Ու երբ նմանատիպ մի բամբասանք կամ կեղծքի է ի հայտ գալիս մեկ օրաթերթում կամ լրատվական այլ աղբյուրում, մնացյալ լրատվական ծառայությունները ընդունված ավանդույթի համաձայն քոփի փաստ են անում ու տեղադրում են իրենց էջերում, որի արդյունքում այդ կեղծ տեղեկատվությունը տարածվում է ամբողջ հանրապետությունով: Արդյունքում ստեղծված անհիմն իրավիճակից միայն տուժում են մեր քաղաքացիները, քանի որ լիովին տեղեկացվում են միայն՝ ապատեղեկատվությամբ: Ու ցավալին այն է, որ ոչ մի լրատվական աղբյուր չի փորձում նույնիսկ պարզել արդյոք այն նորությունները, որոնք իրենք հրապարակում են ունեն ստույգ աղբյուր, թե հիմնված են ինչ որ մեկի ցանկությունների, երևակայության կամ էլ նույնիսկ լինում են դեպքեր, երբ լրատվական նյութն ամբողջովին քաղաքական կոնտեքստով է և ինչ որ քաղաքական ուժերի պատվեր:
Այսօր լրատվականները ակտիվորեն տարածում էին մի նյութ, որի աղբյուրը հանդիսանում է Ժողովուրդ օրաթերթը՝ որում ինչ-որ Զարուհի Սարգսյան անունով կին, ով ներկայացնում է իրեն որպես «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության տնօրեն և մեղադրում է «Եվրոմոթորս» ընկերությանը այն բանում, որ արդեն տևական ժամանակ է այն հրաժարվում է վճարել BMW ավտոմեքենաների սրահի շինարարներին: Ու այս ամենում փորձ է կատարվել ներկայացնել ու կապել իրադարձությունները՝ Գագիկ Ծառուկյանի անվան հետ: Հասկանալի է, որ երբ գրում եք Գագիկ Ծառուկյանի անունը, ապա ապահովվում է ձեր ընթերցումների քանակի ավելացում, իսկ երբ հաշվի ենք առնում, որ Հայաստանում թերթ քիչ են կարդում և Ձեր առաջ կանգնած է փակվելու խնդիր, ապա պարզ է դառնում այս նենգ արարքների դրդապատճառները: Հասկանում ենք, որ ինչ որ քաղաքական ուժերից կոպեկներ եք ստանում և կատարում քաղաքական պատվերներ, բայց այդ ամենով դուք հեղինակություն ձեռք չեք բերում, այլ հակառակը գիտակից և բանիմաց մարդն այլևս Ձեր նման նորություններ հրապարակող աղբյուրին երբեք չի հավատա:
Առավել ևս այս ամենին կա պաշտոնական հերքում, որի համաձայն «Եվրոմոթորս» ընկերության և «Սմարթ Քոնսթրաքշն» ընկերության միջև կնքված համաձայնագրի համաձայն՝ դեռևս 2016 թվականին վերջիններին վճարվել է պայմանագրով նախատեսված ամբողջ՝ 3.285.000 դոլարը։ Ու այս ամենը կարող եք կարդալ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից ու եթե մեր լրատվականները բարի գտնվեին ժամանակին ճշտեին այս նորության իսկությունը, ապա հարկ էլ չէր լինի անդրադառնալ այս թեմային: Միայն կհորդորեմ մեր լրատվականներին, որպեսզի նրանք գործեն պրոֆեսիոնալիզմի դաշտում, որպեսզի վստահություն առաջացնեն մարդկանց մոտ, այլ ոչ թե գրեն այնպիսի հոդվածներ, որոնք զուրկ են՝ աղբյուրներից և միայն դրանցով իրենք իրենց անուն են փռում ասֆալտին:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված