Կարմրամազ պճնամոլն իր ելույթներով արժեզրկում է ԼՀԿ-ի առանց այդ էլ զրոյական քաղաքական կապիտալը

Կարինե Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԼՀԿ-ականները զգալով, որ այս քաղաքական հեռակա բանավեճում պատասխանատվության չափն ու հետևանքները մտահոգիչ են, մարտի դաշտ են նետել կարմրամազ պճնամոլին, ում քաղաքագիտական ունակությունները մեղմ ասած «հաշմանդամ» են: Դեղնակտուց այս աղջնակն, ով որևէ կերպ, բացի հիստերիկ և լալահառաչ հայտարարություններից, այլ դրսևորմամբ աչքի չի ընկել, ստանձնել է «լուսավորների» մամուլի խոսնակի պարտականություններն ու իր խոսքերում կոռեկտության բացակայությունն ու անտակտությանը փորձում է դարձնել դրոշակ: Ֆեյսբուքյան ստատուսների մակարդակով Անի Սամսոնյանը ուղղակի իվիճակի չէ ինչ-որ պաշտոնական դիրքորոշում արտահայտել կամ եթե նրան վերապահված է այդ գործառույթը, ուրեմն Էդմոնենք այն բանի մեջ են հայտնվել ոտքով գլխով, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում այս աղջնակն ամբողջությամբ կարժեզրկի նրանց առանց այդ էլ տրիվիալ քաղաքական կապիտալը:
Հասկանալի է, որ դեռևս հասունացման սաղմնային փուլում գտնվող լուսավորները ամեն կերպ ջանում են կայացած և մրցակցային երևալ, բայց սրտի 6-ով /Անի Սամսոնյան/ և ղառի 4-ով /Գևորգ գորգիսյան/ օլին անելը ճակատագրական կարող է լինել, պարտվելու հավանականությունը 100% է:
Սանձեք ձեր սանձարձակներին, քաղաքական լուրջ ուղի անցած գործիչների հասցեին խոսելիս կոռեկտության և խոհեմության դասեր տվեք, հակառակ պարագայում անդառնալի հետևանքների եք ականատես լինելու, երբ ձեր քաղաքական դաշտում լինելու հանգամանքն այլևս չափազանց կասկածելի կլինի:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված