Նախանձախնդիր հայ հավատացյալը և Մայր Աթոռի զինվորյալ միաբանությունն արթուն են. Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ է կատարել այսօր Մայր Աթոռի հարակից տարածքում տեղի ունեցած իրադարձություններին.

«Որևէ ժամանակ չի՛ եղել և չի՛ լինելու ցկատարած աշխարհի, որ նենգ ու վատահոգի մեկը կամ նողկալի ու խոտելի որևիցե երևույթ համարձակվի մոտենալ համայն հայության Սրբություն Սրբոց հավիտենական Սուրբ Էջմիածնին:
Նախանձախնդիր հայ հավատացյալը և Մայր Աթոռի զինվորյալ միաբանությունն արթուն են և քաջարի կանգնած վասն աստվածակառույց Սուրբ Էջմիածնի և ազգընտիր ու աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի:
Իմ սրտից լի՜ օրհնություն բոլոր արիացյալ քրիստոնյաներին, ովքեր բազում խոսքերից հետո, այսօր, այլևս իրենց արդար քայլերով դաս տվեցին մի խումբ հոգով ու մտքով կույր, ամբարիշտ էակների:
«ՄԵՆՔ ԱՍՏԾՈՒՑ ԵՆՔ. ՈՎ ԱՍՏԾՈՒՆ ՃԱՆԱՉՈՒՄ Է, ԼՍՈՒՄ Է ՄԵԶ, ԻՍԿ ՈՎ ԱՍՏԾՈՒՑ ՉԷ, ՉԻ ԼՍՈՒՄ ՄԵԶ: ԱՅՍՊԻՍՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՆՔ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ ԵՒ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՀՈԳԻՆ» (Ա. Հովհ. Դ. 6)»:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված