Հերթական ձմեռը` վերարկուներով ու անձրևանոցներով. Շիրակի մարզի 2 տասնյակից ավելի դպրոցներում անմխիթար վիճակ է :

Շիրակի մարզում 2 տասնյակից ավելի դպրոցներում աշակերտների համար նվազագույն պայմաններ անգամ ապահովված չեն: 70-ականներին կառուցված շենքերն այլեւս պիտանի չեն շահագործման, բայց այլընտրանք չկա: Այդպիսի դպրոցների շարքում է Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցը: Այն կառուցվել է 1974 թվականին: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետեւանքով դպրոցը վնասվել է, երկրորդ հարկը ապամոնտաժվել է.բայց դա խնդրի լուծումչի եղել: 30 տարիների ընթացքում կտուրչի կառուցվել, ինչի հետեւանքով առաջին հարկը հետզհետե սկսել է քայքայվել. «Շատ հին շենք է: Նախկինում տիպային դպրոց էր: Հետոոր մի հարկ դարձավ, պայմաններն էլ վատացան: 250 աշակերտ ունենք, հիմա կրճատվել է: 74 թվականի դրված պատուհաններն են, դռներն են, ամբողջը` քայքայված, վնասված»,-«ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը: Հատկապես դժգոհում են ծնողները: Դասարանում նորմալ ջերմաստիճան չկա: Թեեւ լոկալ ջեռուցում ապահովված է, բայց պատուհաններից անվերջ փչող քամին թույլչի տալիս, որ դասարանը տաքանա: Արդյունքում երեխաները հաճախ են հիվանդանում: Ծնողներից շատերն էլ գերադասում են երեխաներին հանել դպրոցից ու Գյումրի ուղարկել դասի. «Հնարավոր չէ էդ ցրտին դաս էնել: Մի օր որ չեն հիվանդանում, ուրախություն է: Ամիսներով հիվանդ պառկում է երեխաս: Լուսամուտները ջարդած են, հատակը քար է, երեխա են, իրանց ամբողջ մանկությունն անցել է այդ խարխուլ շենքում»,-ասաց ծնողներից մեկը: Տարիներ առաջ դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 250 հազարի: Այժմ 90 երեխա է հաճախում Հացիկի միջնակարգ դպրոց: Հիմնականում 9-րդ դասարանն ավարտելուց հետո ծնողները նախընտրում են տեղափոխել երեխաներին: ՈՒսուցիչներն էլ նման պայմաններում ցանկություն չունեն աշխատելու. «Այսքան տարի է անցել, ոչ մի ղեկավար էս հարցը չլուծեց, ախր Հացիկը Գյումրիին կպած է, ո՛չ ճամփա կա, ո՛չ մշակույթի տուն, դպրոցն էլ` քարուքանդ: Այս գյուղ միայն ընտրությունից ընտրություն են գալիս»,- ավելացրեց Հացիկի բնակիչներից մեկը: Հացիկցիները մտահոգ են, որովհետեւ առջեւում խստաշունչ ձմեռ է: Ամբողջ աշուն դասերը անձրեւաջրերի տակ են կազմակերպվել: Երեխաները դասերին անձրեւանոցներով են նստել: Այժմ էլ երբ ձյունը գալիս ու մի փոքր հալվում է, դպրոցում փոքր լճակներ են գոյանում. «Անձրեւաջրերը սաղ կչռռան: Շենքը խոնավացած է: Ամբողջ դպրոցը ջրի մեջ է: Նոր տանիքը սխալներով են կառուցել, հիմա ամբողջ կտուրը անցքերով է պատված: Դիմային հատվածն էլ նորմալ չէ, ջրերը շենքի տակ են լցվում»,-ասաց դպրոցի տնօրեն Աստղիկ Սարիբեկյանը: 30 տարի անց կառավարությունը 70 միլիոն դրամ է հատկացրել խնդիրների լուծման հրատապ ծրագրի շրջանակում,բայց ուսուցչական կազմը մտահոգ է: Գումարը հազիվ է բավարարելու կտուրի վերականգնման, պատուհանների փոխարինման ու հատակի սալիկապատման համար: Դրանով դպրոցի շենքային խնդիրը չի լուծվի:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանն ընդունել է Արաբական երկրների ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահին. ստորագրվել է հուշագիր «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիրը Ժնևում խոսել է Հայաստանում տիրող իրավական խնդիրների մասինԿուզեի տղամարդու «ժամանակակից տեսակ»-ը մրցակցության մեջ չլիներ կնոջ հետ. Լիլի Հովեր Թուղթը աղբ չէ, պլաստիկը՝ նույնպես Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի շնորհավորական ուղերձը Արթուր Վանեցյանի ծննդյան առթիվ «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Աբրահամ Դանագյոզյանը մանրամասներ է ներկայացրել ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության եւ այցի նպատակի մասին Պատերազմող երկրում ծառայությունը պարտադիր է, սակայն 18 տարեկաններին առաջնագծում պետք է փոխարինեն պրոֆեսիոնալները. Արման Վարդանյան Կայացել է Քեն Քիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի համանուն ներկայացումը Գարի Քյոսայանի հեղինակային երաժշտությամբ
Ամենաընթերցված