Մարուքյանը խեղաթյուրում է իրականությունը. ԲՀԿ-ԼՀԿ հեռակա բանավեճի մեղավորը հենց իրենք են

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Քաղաքական մեծ դեբատի ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պատասխանից հետո, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի նյարդյաին ջղաձգումներն ու վայրկյանական հաճախականությամբ փոփոխվող երանգներն անհետևանք չմնացին:Դեպքերի հաջորդականությանը հետևելիս, այլ կարծիքի հանգել հնարավոր չէ, քանզի իրականում դեբատի ժամանակ հնչած խոսքերը չի մարսել հենց ինքը, Էդմոն Մարուքյանը: Կլասիկի պիտակը ճակատին դաժաջ Էդմոնն այսօր հայտարարում է, թե ԲՀԿ-ն հակաքարոզչություն է սկսել իրենց դեմ, իրենք էլ խելոք հարսի նման պատսպարվել են մի անկյունում ու հանգիստ հետևում են դեպքերի զարգացմանը, կուլ տալով բոլոր մեղադրանքները. Մարուքյանը սակայն ստում է, քանզի հենց իր և իր կուսակիցների կողմից է այս «կաշան» եփվել: Այո Ծառուկյանն այնքան մեծահոգի է և ներողամիտ, որ հաղորդման վերջում սեղմեց Ձեր ձեռքը և ընտրություններից հետո էլ շնորհավորեց, իսկ դուք կլասիկ «աբիժնիկի» նման հոնքերը կիտած, նեղացած աշակերտի նման վազեցիք «պապայի» գիրկը: Ահա այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ և պետք է փաստել, որ ԼՀԿ-ի կեխտոտ հակաքարողչության արդյունքում է ծնվել երկու կուսակցությունների հեռահար բանավեճերի այս ֆորմատը և կանգնել ու ստել, թե «մենք կապ չունենք» մանկամտություն է առնվազն: Եթե հիմնավորումներ եք ցանկանում լսել, ուղղակի բացեք հեղափոխության օրերին Ձեր կողմից հնչեցված ցանկացած միտք, ինքներդ էլ կհասկանաք, թե ինչու են մարդիկ Ձեզ մեղադրում հակահեղափոխական լինելու մեջ: Չի կարելի ամեն անգամ ժողովրդի աչքերին թոզ փչել, մի կերպ ճողոպպրել խորհրդարան ու ոչինչ չանելով ասել, թե մենք կլասիկներս, պատգամավոր ենք ժողովրդի քվեով ընտրված: Այ Մարուքյան, Դուք այսքան տարիների ընթացքում լոկ խոսքեր եք հնչեցրել ԱԺ ամբիոնից, ինչ գործ ունեք արած, որ մի հատ էլ ժողովուրդը Ձեզ վստահի: Որքան շուտ այս պարզ իրողությունները հասկանաք, այնքան ավելի լավ Ձեզ համար, Դուք դեռ ձևավորման սաղմանյին փուլում եք ու չեք կարող ձեզանից ինչ-որ քաղաքական արժեք ներկայացնել, այս համատեքստում էլ Դուք անհետաքրքիր եք դառնում քաղաքական ուժերի համար: Քանի դեռ չեք սպառել ձեր քաղաքական կապիտալը, քանի դեռ ամբողջ իրականությունը Ձեր մասին չի բացահայտվել, հանդարտվեք ու խոհեմություն դրսևորեք՝ իրավիճակն ավելի չսրելու համար, վստահ եղեք, տուժողը մենակ Դուք եք լինելու:

դիտվել է 33 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված