Անհաջողակ Պալաչի տրամաբանության սահմանները հատող հայտարարություններն այս անգամ ևս չեն զիջում նախորդներին

Աննա Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Անցած երկու օրերի ընթացքում համացանցը լայն թափով քննարկում է Պալաչ մականվամբ՝ Արթուր Հարությունյանին, ով հանրությանը հայտնի է իր մսուր մանկապարտեզային տարիքին բնորոշ խնդրահարույց վարքուբարքով: Այս անգամ, ևս, Ա. Հարությունյանի տրամաբանության սահմանները հատող հայտարարությունները չզիջեցին նախորդներին, ուրեմն խոսքը վերաբերվում էր Պալաչին պատկանող՝ «Քինգ Դելյուքս» և «Տրանս Կոմֆորտ» ՍՊ ընկերություններին, որոնք իբրև թե ոչ արդար մրցակցային պայմանների հետևանքով դուրս են մղվել շուկայից, մասնավորապես դրանում մեր «հերոսը» մեղադրել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող անվճար երթուղայիններին:
Իսկ իրականում ի՞նչ էր կատարվել, այստեղ այս անհաջողակին կարելի է հակադարձել հանրությանը հայտնի մի շարք փաստերով:
Առաջին, մինչ այս մանրապճեղը իր փայլուն ուղեղով կմտածեր և կբանեցներ իր բիզնեսը՝ հիմնադրամի կողմից տրամադրվող բարեգործական ավտոբուսները արդեն իսկ գործածության մեջ են եղել, ավելի քան երկու տասնամյակ: Իսկ վերոհիշյալ Պալաչը, որ անհիմն մեղադրանքները պարբերաբար հանրության է հրամցնում, թերևս սնանկացել է իր ճղճին խելքի, կամ ով գիտե անձնական հաճույքների վրա շռայլելով : Չնայած, այդ ժամանակահատվածում անգամ կասկածներ են եղել, որ Պալաչը հատուկ է սննանկացել: Այնուամենայնիվ, սնանկացումից հետո Պալաչը մեկնել է երկրից, որից հետո պարզ է դարձել, որ այս ճնճղուկը գրավ է դրել ինչպես իր, այնպես էլ մտերիմների ունեցվածքը: Եւ չկատարելով «Առեքսիմ» և «Պռոմեթեյ» բանկերի կողմից սահմանված գրավի դիմաց ֆինասական պարտավորությունները, կորցրել է ամեն ինչ, այդ թվում հայրական տունը, ավտոլվացման կետն ու բենզալցակայանը, որն ի դեպ նրանց ետ է վերադարձնում Գագիկ Ծառուկյանը, այն մարդը ում Պալաչը լկտիաբար մեղադրում է: Բայց, հավելեմ, որ այսքանից հետո այսօր այդ տունը նորից գրավադրված է:
Իսկ բանկի կողմից առգրավված մյուս երկու ընկերությունները, բազմիցս առաջարկվել է «Մուլտի ավտոտրանս» ընկերությանը, որպեսզի բանկը կարողանա վերադարձնել իր կողմից տրամադրված գումարները:
Իհարկե մտածելով տեղի բնակչության մասին , ովքեր ի դեպ այս պատմության մեջ որևէ մեղք չունեին, փաստացիորեն տուժել էին այս չկայացած անհաջողակի պատճառով: Հաշվի առնելով, այս և մի շարք հանգամանքներ «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը ձեռք է բերում վերոհիշյալ ընկերությունները, հիմնականում հանրության ուղեվորափոխադրումը կարգավորելու համար: Կոնտեքստում նշեմ, նաև, որ այս ընկերությունները ցայսօր առանց որևէ խնդրի աշխատում են և դեռ չեն սնանկացել:
Իսկ ինչ վերաբերվում է այս անբարո պահվածքի տեր անձնավորությունը, չգնահատելով Ծառուկյանի այդքան լավ վերաբերմունքը, ոչ մի կերպ չգնահատելով թեկուզ և այն հանգամանքը, որ այսօր գլխի վերևում տանիք ունի, հենց այդ մարդու շնորհիվ նորից իրեն թույլ է տալիս վատաբանել ՝ անկյունում նստելու և իր չստացված կայնքի մասին խորհելու փոխարեն:
Հ.Գ. Ցավալի է, որ այսօր մեր իրականութան մեջ, դեռևս ստիպված ենք հանդուրժել պալաչանման մանգլավիկներին...

 

 

 

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված