Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ունեցվածքը.

Երևանի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Կարեն Հակոբյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն:

Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ նա հայտարարագրել է երեք՝ «VOLKSWAGEN TOUAREG 3.6», «VAZ 21063», «GAZ 24–10» մարդատար ավտոմեքենա:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Կարեն Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 9 800 000 ՀՀ դրամ և 236 000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 850 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված տվյալներից տեղեկանում ենք, որ Կ. Հակոբյանը 2013–2015թթ. աշխատել է «Կարեն Նավասարդյան» Ա/Ձ–ում, որպես մենեջեր:

Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել 2018թ. նոյեմբերի 15–ին:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված