Պալաչի ստերը ջրի երես են դուրս գալիս

Սեդա Սիրեկանյանը գրում է.


Օրերս համացանցում անընդհատ քննարկման առարկա դարձած Պալաչ մականունով ոմն Արթուր Հարությունյանի մասին լուրերը շարունակվում են: Այս անգամ լրատվականներից մեկին հարցազրույց են տվել Պալաչի ընկերները, ովքեր լիարժեքորեն բացահայտել են նրա իրական դեմքը:
Ընկերներից մեկը նշեց, թե ինչպես է Պալաչը իր բոլոր ընկերներին առաջարկել միացնել բիզնեսները՝ Չինաստանի ընկերություններից մեկի հետ համատեղ բիզնես գործարք իրականացնելու համար, քանի որ դրանով կարելի էր ցույց տալ մեծ ֆինասական պաշարներն ու գույքը: Ընկերները հավատալով համատեղ բիզնեսի հաջողությանը, նվիրատվություն են անում իրենց բիզնեսները, և Չինաստանից ստանում են իրենց հասանելիք 4 մլն դոլարը,որը տրամադրված ավտոբուսների գումարն էր, սակայն ժամանակը ցույց է տալիս,որ նրանք լիովին խաբված են և նույնիսկ Պալաչը նեգաբար հայտարարել մէ, թե տվյալ ընկերն այդ ընկերության հետ բացարձակ կապ չունի և ոչ էլ փայատեր է:
Մյուս ընկերը նշեց, որ բիզնեսի անհաջողության պատճառը անիմաստ և անտեղի ծախսված գումարներն էին, որոնք վատնում էր հենց ինքը՝ Պալաչը նոր թանկարժեք մեքենաների, տների գնման, խաղատներում ժամանակ անցկացնելու վրա, և այս անկուշտ անձնավորությունը խուսափելով 4 մլն դոլար պարտավորությունից՝ մտադրված իր ընկերությունը սնանկ է ճանաչում, և դա բավարար չէ, իր անհաջողության մեղքը գցում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի անվճար երթուղիների վրա,իբրև թե դրանք խոչընդոտում են իր բիզնեսի կայում աճին,բայց արի ու տես,որ ընկերոջ հավաստմամբ՝ ամսական նրանք 200000 դոլար եկամուտ էին ունենում,իսկ Ծաուկյանի անվճար երթուղին նրանց չէր խանգարում:
Մեր հասարակությունում այս ստոր ու անտաշ բիզնեսմեն կոչեցյալների անհագուրդ ցանկությունն է ուրիշներին «քցելով» փող աշխատել, բայց սուտը և կեղծիքը միշտ էլ բացահայտվում ու ջրի երես են դուրս գալիս, իսկ Պալաչը, կարծում եմ, այլևս երես չի ունենա խոսքը անընդատ փոխելով, սուտ հայտարարություններ անել և փորձել շահարկել մարդկանց անուններ:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված