Պալաչանման շառալատանի հերթական բեմական խաղն ու անկայուն «զրույցները»

Արման Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հերթական բեմական խաղը բոլորին հայտնի քցող թռնողների շարքից՝ Պալաչ մականվամբ՝ Արթուր Հարությունյան սուտի դերասանից: Թերևս, այս դերասանը, հանրությանը քաջ հայտնի է, առավելապես խաբելու, «քցելու-թռնելու», ասածը հակադարձելու, շռայլելու, հարազատներին դավաճանելու և նմանատիպ շղթայական արատներով, որոնք լավագույնս են բնութագրում նրա կենդանական էությունը:
Եվ այս խամաճիկն, այս անգամ ևս իր չստացված տոնայնությամբ, սեփական «մյուզիքլը» կազմակերպած՝ հանդես եկավ պարբերաբար կրկնվող, ականջ ծակող հայտարարություններով և անձնական շահերից ելնելով նորից սկսեց մեղադրանքների շռայլ շղթան, որից հետո, թերևս իրեն հարիր ոճով նորից գլխակորույս կանհետանա:
Պալաչի վերջին ստոր հայտարարությունը, ոչ մի կերպ չի զիջում նախորդներին իր անկայունությամբ, և կրկին վերաբերվում է՝ վերջինիս, իբրև թե սնանկացման պատճառ հանդիսացող «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող անվճար երթուղային ավտոբուսներին: Իր տմակությունը քողարկելու նպատակով՝ Պալաչը բազմիցս բարձրաձայնել է այն միտքը, որ իր անանկացման պատճառը բիզնեսում ոչ հավասար մրցակցային պայմաններն են եղել: Բայց, այստեղ կարևոր է նախ այն միտքը, որ մինչ պալաչանման խելոքը կսկսի բանեցնել իր ուղեղը, « Գ. Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից տրամադրվող այս անվճար ավտոբուսներն արդեն իսկ շրջանառության մեջ են եղել ավելի քան երկու տասնամյակ: Իսկ եթե նույնիսկ աչք փակենք այս հանգամանքի վրա միևնույն է պատկերը առանձնապես մեծ փոփոխության չի ենթարկվի:
Ուրեմն, ըստ Պալաչի մտերիմ ընկերների՝ նախ նա հատուկ է սնանկացել, փորձ կատարելով մեղմ ասած «քցել» չինական ընկերություններից մեկին, որն այդ պահին տրամադրել է 4 միլիոն դոլարին համարժեք երթուղային ավտոբուսներ: Իսկ այս ներդրման համար օգտագործել է ժամանակին ընկերոջից «զավթած» երկու ընկերությունները, որն իբրև թե պատկանել է իրեն: Հետո չբավարարվելով ունեցածով այս շառլատանը գրավ է դրել իր ողջ ունեցվածքը, այդ թվում հայրական օջախը, ընտանիքին պատկանող ավտոլվացման կետն ու բենզալցակայանը: Որից հետո մեղմ ասած փախել է երկրից: Պալաչի կողմից գրավադրված սեփականությունը, որն արդեն, փաստացիորեն, այդ ժամանակ պատկանել է «Առեքսիմ» և «Պռոմեթեյ» բանկերին, ձեռք է բերվել «Մուլտի ավտոտրանս» ընկերության կողմից: Հավելենք նաև, որ Գ. Ծառուկյանը մեծահոգաբար վերադարձրել է Արթուրի ծնողներին պատկանող ողջ գույքը: Բայց այսօր այդ նույն գույքը նորից անհասկանալի պատճառներով գրավադրված է: Թերևս, երբ լսում ենք Պալաչի ընկերներին պատճառներն այնքան էլ անհասկանալի չեն:
Իսկ այս ուտող-ուրացողների խմբից Պալաչ կոչեցյալը, որը պետք է Ծառուկյանին իր ողջ կյանքում պարտական լիներ, թեկուզ հենց նրա համար, որ իր ծնողները գլխի վերևում տանիք ունեն կրկին ու կրկին մեղադրում է Գ. Ծառուկյանին: Չնայած, հաշվի առնելով վերջինիս ջախջախիչ ու տմակ անցյալը դժվար չի կռահել բիզնեսմենի պիտակով «խաղամոլի» սնանկացման պատճառը: Եվ այս բանսարկու ճիճվին, որ ամեն իրեն ձեռնտու պահին կերպարանափոխվում է պալաչական շառլատաններին հարիր 50 երանգներով, պետք չէ անգամ ուշադրություն դարձնել, որովհետև նման գորշ անցյալով, սրբություն չունեցող անձը չի կարող իրենից որևէ բան ներկայացնել:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված