Պալաչը սրբություն չունի․ նա անսկզբունքային ստախոսի ամենավերջացած տեսակն է․․․

Կարեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Արդեն երկար ժամանակ է, ինչ բոլոր լրատվականներում խոսվում է Արթուր Հարությունյանի ‹Պալաչի› մասին: Բան այն է, որ այս անձնավորությունը ժամանակին հանդիսացել է ‹‹Քինգ Դելյուքս›› և ‹‹Տրանս կոմֆորտ›› ընկերությունների հիմնադիրը:Այս ընկերությունները հետագայում սննանկ ճանաչվեցին,որի պատճառը ըստ Պալաչ` Գագիկ Ծառուկյանն էր,որը բարեգործական անվճար երթուղիներ էր տրամադրել բնակիչների համար: Սակայն այսօր մի տեսանյութի ականատես եղա,որտեղ բացահայտվում է այս պատմության իրականությունը: Տեսանյութում Պալաչի նախկին ընկերները պատմում էին,որ Գագիկ Ծառուկյանը այս պատմության հետ ընդհանրապես կապ չի ունեցել և նրա բարեգործական երթուղիներից նրանց եկամուտները երբեք չեն տուժել: Պարզվում է, որ Պալաչը ժամանակին խաղամոլությամբ է տառապել և իր եկամուտները ծախսել է տարբեր երկրների խաղատներում: Նա անգամ իր ընկերներին է քցել ժամանկին,իր ունեցվածքը դրել է գրավ տարբեր բանկերում,անգամ իր տանցեիներին հաշվի չառնելով, որ կհայտնվեն դրսում: Ժամանակին Պալաչը մոտ չորս միլիոն դոլարի պայմանագիր է կնքել չինական ընկերության հետ՝ ավտոբուսներ գնելու համար, իսկ ընկերներից մեկին էլ խնդրել է, որպեսզի իրենց բիզնեսներից մի քանիսը նվիրատվություն կատարեն իր հաշվին, որպեսզի չինացեիների մոտ ցույց տա, որ նա Հայստանում խոշոր գործարար է: Սակայն Պալչը դիտավորյալ չի մուծում ոչ մի հարկային ու բանկային պարտավորություն և ճանաչվում է սննակ: Ընկերերի պատմելով՝ Պալաչը անկայուն անձնավորություն է ու արարքների պատճառով կորցրել է ընկերներին և չի կարող նայել անգամ իր ծնողների աչքերի մեջ:
Ընկերոջ ձեռքից տուժած նախկին ընկերները հորդորեցին ամենքին չհավատալ Պալչի և ոչ մի ասած խոսքին, քանզի նա անսկզբունքային ստոխոսի ամենացայտուն տեսակն է, ով կարող է իր հանդեպ բարիք գործած Գագիկ Ծառուկյանին մեղադրել, նա ժամանկին մուծել է Պալաչի գրավները և չի թողել որ տան անդամները դրսում հայտնվեն: Հիմա այդ տունը նորից գրավադրված է պալաչի թեթև ձեռով․․․ Եզրակացությունները թողնում ենք հանրությանն ու այն լրատվականներին, ովքեր հարթակ են տրամադրում նման սինլքորներին․․․․

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված