ՎԱՌՎԵՑԻՆ ԹԲԻԼԻՍԻԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

Վրաստանի մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը Ռուսթավելու պողոտայում ուղիղ 20:00-ին վառել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ռուսթավելու պողոտայում նախատոնական միջոցառմանը ներկա գտնվելու համար քաղաքացիները հավաքվել էին իրենց երեխաներ հետ:

Բաց երկնքի տակ հատուկ այս օրվա հաշար կառուցված բեմին, խորհրդարանի դիմաց կայացել է համերգ:

Գորիի կանանց երգչախումը և Գորիի երաժշտական դպրոցի աշակերտները ներկայացրել են ամանորյա երգերի շարան:

Այսօր բացվել է նաև սառցադաշտը և հայտնի է դարձել, որ ամանորյա տոնաան օրերը ողջ քաղաքի մասշտաբով շարունակվելու են մինչև հունվարի 7-ը:

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված