Ի՞նչ է հայտարարագրել Ֆրանսիայում ՀՀ դեսպանը.

Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հասմիկ Տոլմաջյանը դեսպան է նշանակվել 2018թ. մայիսին:

Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան և առանձնատուն:

Շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:

Նորանշանակ դեսպանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 60 000 շվեյցարական ֆրանկ:

2018թ. հունվարի 1–ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 1,828 շվեյցարական ֆրանկ, որը գոյացել է աշխատավարձից:

Հավելենք, որ 2014 –2018թթ. Հասմիկ Տոլմաջյանը եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, ինչպես նաև եղել է ՄԱԿ–ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալը: Ավելի վաղ՝ 2008 –2014թթ., նա եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի օգնականը, իսկ 2004 –2008թթ. ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության երկրորդ, այնուհետև՝ առաջին քարտուղար:

Դիվանագիտական կորպուսում է 1995թ.–ից:

դիտվել է 0 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված