«Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն ՀՀ քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում»

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտնելու հետևյալը՝ այսօր մի շարք լրատվական կայքերի կողմից տարածվել է հերթական սուտ տեղեկատվությունն այն մասին, թե իբր Վ.Գասպարյանը ցանկանում է ստանալ այլ երկրների քաղաքացիություն:

Վլադիմիր Գասպարյանը հանդիսանում է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մշտապես բնակվել, բնակվում և բնակվելու է Հայաստանում, հանդիսանում է բարձրագույն սպա, ով միշտ ծառայել է և ծառայելու է իր Հայրենիքին:

Հերթական անհեթեթությունը տարածող կայքերին խորհուրդ է տրվում իրենց ցածր վարկանիշը բարձրացնել ոչ թե վաստակավոր բարձրագույն սպայի անունը անտեղի շահարկելով, այլ ի վերջո արհեստավարժ լրագրողական գործունեություն ծավալելու շնորհիվ:

Օրինակ՝ առնվազն նախապես ստուգել տարածվող անհիմն տեղեկատվությունը պատկան մարմիններից կամ, ինչպես այս դեպքում, դիվանագիտական հաստատություններից:

Վ.Գասպարյանը այսուհետ հետամուտ է լինելու իր անվան վերաբերյալ սուտ և զրպարտիչ տեղեկատվություն տարածողներին օրենքի շրջանակներում պատասխանատվության կանչելուն»:


դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված