Լավագույն մարզիկների պարգևատրման ժամանակ Ծառուկյանի քայլը միտված էր արդարության սկզբունքի վերականգնմանը

Լյովա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին երկու տարիների՝ տարվա լավագույն մարզիկների ընտրության կարգի փոփոխությունը, որոշակի խնդիրներ է ի հայտ բերել, մասնավորապես արդարության և օբյեկտիվության ասպեկտենրով դիտարկված: Բանն այն է, որ ընտրության ժամանակ, մեծ դեր է խաղում հանրության sms քվեարկությունների արդյունքները, որը սակայն օբյեկտիվ պատկերը ոչ մի կերպ չի արտահայտում այն դեպքում, երբ որոշ մասնակիցներ, փորձում են մախինացիաների միջոցով հայտնվել տասնյակում: Հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ոմանք, գնում են մեծ քանակությամբ sim քարտեր, բաժանում մտերիմներին և խնդրում, որպեսզի իրենց համար քվեարկեն: Արդյունքում տասնյակում են հայտնվում այնպիսինները, որոնք իրականում արժանի չեն և այսպես ասած խլում են այդ տեղը արժանի մարզիկից, ով ողջ տարի քրտանաջան աշխատել և լուրջ արդյունք է ցուցաբերել: Այս կապակցությամբ էլ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, տեղյակ լինելով ներքոնշյալ մախինացիաներից, այս տարի պարգևատրեց օլիմպիական մարզաձև ներկայացնող մարզիկներին, որոնք վեցն էին և ևս չորս ավտոմեքենայով էլ, ներկաների խնդրանքով պարգևատրեց այլ մարզիկների: Կասկած չկա անգամ, որ Ծառուկյանի այդ քայլը միտված էր արդարության սկզբունքի վերականգնմանը: Սակայն այսօր, դաշտում «ամենաաբիժնիկ» կայքերից մեկը՝ mamul.am-ը, կրկին անգամ, իր «բնավորությանը» համաձայն, փորձել է խեղել իրականությունը, նյութ հրապարակելով, թե Ծառուկյանի այդ քայլը կողմնապահություն էր: Պրիմիտիվ եք շատ, այդ մախինացիայի մասին անգամ միջոցառման մասին է բարձրաձայնվել մարզիչների կողմից և բոլոր մարզաշխարհի ներկայացուցիչներն էլ համակարծիք են եղել Ծառուկյանի որոշման հետ, ինչպես կարելի է դա կողմնապահություն անվանել, երբ ՀԱՕԿ նախագահը իրավացիորեն արդարությունը վերականգնեց: Դե սպորտի ոլորտում զրո գիտելիք ունեցող կայքի անձնակազմը, դժվար թե հասկանա այն մարզիկների հոգեվիճակը, ովքեր արժանի լինելով տասնյակում հայտնվել, մախինացիաների զոհ են դարձել այսօր: Այս կայքը երբեք էլ իր անաչառությամբ աչքի չի ընկել, ուղղակի պետք է խորհուրդ տանք, որ իրենց կեխտոտ քթները ամեն տեղ չմտցնեն, հատկապես այն ոլորտները, որտեղ ասելիք կամ անելիք չունեն:
Արդարության համար պետք է նշենք նաև, որ նախկինում անցկացվելիք ընտրության կարգը շատ ավելի ճիշտ էր և արտահայտում էր մարզաշխարհի իրական դասավորվածությունն ու պատկերը, լավ կլինի, որ այդ հին ու բարի ավանդույթը կրկին վերականգնվի և նման անցանկալի իրավիճակներն այդ դեպքում, հավատացեք մեր իրականության մեջ այլևս տեղ չեն ունենա:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված