Ծառուկյանը հավատարիմ է իր սկզբունքներին. սպորտի ոլորտում գերակա է արդարությունը

Դավիթ Բերբերյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մեր լրատվական դաշտը, որոշ լրատվականների երեսից, մեղմ ասած գտնվում է անբարենպաստ վիճակում, քանզի մեծ լրատվական կայքերը շատ անգամներ քաղաքական պատվերներ են մատուցում և աշխատում կոնկրետ մարդու շահերից, կամ կոնկրետ մարդու դեմ: Այս անգամ խոսքս mamul.am լրատվական կայքի մասին է, որը բազմիցս ցույց է տվել իր «վառվածությունը» ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից:
Այսօր վերը նշված կայքը հրապարակել է մի սադրիչ հոդված, որում խոսվում է մարզիկների պարգևատրման մասին, մասնավորապես ՝ սամբիստներին չպարգևատրելու: Հիշեցնեմ , որ օրեր առաջ ՀԱՕԿ նախագահն Օլիմպավանում ընդունելություն կազմակերպեց, որի ժամանակ պարգևատրեց 2018 թվականի ընթացքում օլիմպիական մարզաձևերում հաջողությունների հասած հայազգի մարզիկներին՝ Սիմոն Մարտիրոսյանը (աշխարհի չեմպիոն, ծանրամարտ), Գոռ Մինասյանին (աշխարհի փոխչեմպիոն, ծանրամարտ), Մաքսիմ Մանուկյանին (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Արթուր Ալեքսանյանին (Եվրոպայի չեմպիոն, ըմբշամարտ), Արթուր Շահինյանին (աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ըմբշամարտ) և Ֆերդինանտ Կարապետյանին (Եվրոպայի չեմպիոն, ձյուդո):
Ըստ իս այս հոդվածը ամբողջությամբ արտացոլում է մամուլ.ամ-ի անգրագիտությունը և լրագրողական էթիկայից զուրկ լինելը, քանզի սամբո-ն մինչ այսօր ընդգրկված չի եղել Օլիմպիական խաղերի ցուցակում, և հետևաբար չի հանդիսանում օլիմպիական մարզաձև: Իսկ ինչ վերաբերվում է այն հանգամանքին, թե ինչու ՀԱՕԿ նախագահն այս անգամ չի ֆինանսավորել մեծ ընդունելություն և պարգևատրել ԹՈՓ-10-ին, ապա պետք է նշել, որ այս տարի ԹՈՓ-10-ի ձևավորման ընթացակարգը փոխվել է, և այն ձևավորվում է նաև հաղորդագրություններով քվեարկության միջոցով, որն ինքն իրենով չի համապատասխանում որևէ տրամաբանության: Նմանատիպ միջոցով ցանկացած մարզիկ կարող է իր ընկերների և բարեկամների միջոցով հայտնվել ցուցակում, թեկուզ դրա համար որոշ չափով գումար ծաղսելով և դրանից հետո ստանալ Գագիկ Ծառուկյանի նվերը: Ըստ իս սա հասարակ ֆինանսական մախինացիա է, որը կանխվել է ՀԱՕԿ-ի կողմից:
Իրոք շատ ցավալի է, որ անգամ Նոր Հայաստանում առկա են նմանատիպ սադրիչ բնույթ կրող կայքեր, ովքեր փորձում են խեղաթյուրել մեր հասարագության գիտակցությունը, և անգամ Ծառուկյանի կողմից իրականացված այս կարևոր միջոցառումը փորձում են ներկայացնել վատ տեսանկյունից: Կարևորն այս ողջ պատմության մեջ այն էր, որ Ծառուկյանը կրկին անգամ ցույց տվեց իր քայլերով, որ նա կողմնակից է արդարության, այլ ոչ թե խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքին, դա սպորտի զարգացման կարևոր նախապայմաններից է անկասկած:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված