Կլինի՞ արդյոք 2019-ը «տաք» տարի

Տարեվերջը միշտ բնորոշվում է ամփոփումներով և գալիք տարվա նոր մարտահրավերների գնահատմամբ: Ուստի միշտ որոշակի վերլուծություն և որոշակի կանխատեսումների շեշտադրումներ կատարվում են՝ հաշվի առնելով բոլոր հավանական ռիսկերը: Մի քանի պրիզմաներով ուսումնասիրենք աշխարհում հնարավոր պատերազմական զոնաները:

Աշխարհն ավելի վտանգավո՞ր է քան մեկ տարի առաջ էր, հազիվ թե թեպետ Չինաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունների վատացումը ապագայի համար ոչ մի լավ բան չի խոստանում: Պատերազմի հնարավոր օջախները կարող են ժամանակի հետ փոխվել, սակայն կոնֆլիկտի հիմքը` ԱՄՆ-ի ռազմական հեգեմոնիայի և միջազգային աշխարհակարգի անկումը, նշանակում է, որ առաջիկայում առավել վտանգավոր կլինի, քան առաջ էր:

Հարավ-Չինական ծովը հայտնվել է ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև թափ հավաքող առևտրական պատերազմի կենտրոնում: Առայժմ կոնֆլիկտը կտրուկ հայտարարությունների ու մաքսատուրքերի փոխանակման, առևտրական սահմանափակումների մակարդակում է: Վերջերս ԱՄՆ-ը ու Կանադան սրեցին կոնֆլիկտը` ձերբակալելով չինական Huawei տեխնոլոգիական ընկերության տնօրենին, Չինաստանը պատասխանեց Կանադայի ու ԱՄՆ-ի քաղաքացիների դեմ հակաքայլերով: Առայժմ ԱՄՆ-ը ու Պեկինը հստակ կապ չեն սահմանել առևտրական պատերազմի ու Հարավ-չինական ծովում վեճերի միջև: Սակայն երկու երկրների հարաբերությունները շարունակում են վատանալ, մեկնումեկը կարող է դուրս գալ խոսքով սպառնալիքների, մաքսատուրքերի ու իրավական փաստաթղթերի մակարդակից: Եթե Չինաստանն ու ԱՄՆ-ը եզրակացնեն, որ իրենց առևտրական հարաբերությունները լուրջ ռիսկի են ենթարկվում կամ կոնֆլիկտն անխուսափելի է, մեկնումեկը կորոշի «ձեռնոցները հանել» Հարավ-Չինական ծովում:

Աշխարհն Ուկրաինային հիշեց, երբ Կերչի նեղուցի միջադեպը վերաճեց ուկրաինական երկու ռազմանավերի վրա գրոհի ու կալանման: Անկախ, թե ով էր սադրել միջադեպը` Ռուսաստա՞նը, թե՞ Ուկրաինան, ուկրաինական նավերի կալանումը սրեց լարումը ճգնաժամի մեջ, որ վերջին 2 տարում թուլացել էր: Ռազմական դրություն մտցնելու` Ուկրաինայի կառավարության հայտարարությունը վկայում է հուզումների հավանականություն Ուկրաինայում: ՌԴ-ն այնքան էլ շահագրգռված չէ ստատուս քվոն խախտել Ուկրաինայի ընտրությունների նախօրեին, իսկ Ուկրաինայի կառավարությունը հնարավորություն չունի իրավիճակ փոխել: Առաջիկա ընտրությունները, թերևս, չեն փոխի ուժերի ելակետային համամասնությունը, սակայն կարող են ներմուծել անորոշության տարր: Հաշվի առնելով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի շարունակվող տարաձայնությունները, նույնիսկ ոչ էական փոփոխությունը սպառնալիք է վերջին մի քանի տարիների երերուն հավասարակշռությանը, որից Արևելյան Եվրոպան կարող է ընկղմվել քաոսի մեջ:

Մերձավոր Արևելքում շարունակվող քաղաքական ու ռազմական ճգնաժամը արդեն սովորական է դարձել: Տնտեսական ճնշումն Իրանի վրա աճում է, ԱՄՆ-ը առավել ագրեսիվ միջոցների է դիմում առևտուրը սահմանափակելու համար: Սաուդյան Արաբիայի պատերազմը Եմենի հետ տեսանելի ապագայում հազիվ ավարտվի, թեպետ Սիրիայում քաղաքացիական պատերազմը կարծես ավարտվում է, և ԱՄՆ-ը, և ՌԴ-ն շարունակում են օգնել իրենց գործընկերներին, բայց այս կոնֆլիկտը ամեն պահ կարող է նոր ուժով բռնկվել: Քաղաքական անկարգություններն Իրանում կարող են ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը` Իրանի իշխանություններին մղելով ագրեսիվ քայլերի կամ ԻԻՀ-ն մատչելի թիրախ դարձնելով թշնամիների առաջ: Լարվածությունը քրդերի, թուրքերի, սիրիացիների ու իրաքցիների միջև ցանկացած պահի կարող է վերածվել բաց կոնֆլիկտի: Սաուդյան Արաբիայի անկանխատեսելի արքայազնը մշտապես ցույց է տալիս ռիսկերի հակվածություն, թեպետ ավելի ու ավելի բարձր են դառնում շշուկները, որ թագավորությունն այնքան էլ կայուն պետություն չէ: Հաշվի առնելով այս տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը, ցանկացած անկայունություն կարող է վերածվել ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու նույնիսկ Չինաստանի կոնֆլիկտի:

Վերջին մեկ տարում լարվածությունը Կորեական թերակղզում էականորեն նվազել է: Կիմ Չեն Ինը ի ցույց դրեց նոր դիրքորոշում միջուկային ու հրթիռային փորձարկումների հարցում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փոխեց տոնը Հս. Կորեայի առնչությամբ: Հիմա խաղաղության հավանականությունը շատ ավելի մեծ է քան երբևէ` սկսած 1990-ականներից: Սակայն բազում վտանգներ մնում են: ԱՄՆ նախագահը խաղասեղանին է դրել իր հեղինակությունը` հայտարարելով Հս. Կորեայի հետ համաձայնության մասին, բայց ամենակարևոր կետերում Հս. Կորեան չի նահանջել ու նույնիսկ արագությունը չի նվազեցրել` շարունակում է իր միջուկային զենքն ու բալիստիկ հրթիռները ստեղծել:

Աշխարհն առավել անվտանգ կդառնա, եթե գերտերությունները դադարեցնեն կատարելագործել իրենց զենքերն ու վաճառել, բայց ոչ մի երկիր չի փակի իր շահույթի աղբյուրը` իմանալով հանդերձ, որ մահ է վաճառում: Ու` տասնյակ պետություններ հարկադրված են իրենց բյուջեների բոլոր ծախսերը կրճատել ու ռազմականն ավելացնել` անվտանգության ապահովման համար: Իրականում ոչ մի պետության ղեկավար չի կարող հանձն առնել պատասխանատվությունը ու միակողմանի զինաթափվել` կոչ անելով մյուս պետություններին հետևել իր օրինակին: Ուստի երրորդ համաշխարհային պատերազմը երբևէ սկսվելու է ինչ-որ երկրում ու հաղթողները նոր աշխարհակարգ են սահմանելու պարտվածների համար: Եթե հաղթողներ լինեն` երրորդ համաշխարհայինը միջուկային զինանոցը կդատարկի:

դիտվել է 0 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված