Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է

Հունվարի 3-ի առավոտյան կտրուկ վատացել է Նուբարաշեն ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանի առողջական վիճակը. նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Այս մասին հայտնեց Մնջոյանի դուստրը՝ Լաուրա Մնջոյանը:

Նա տեղեկացրեց, որ հայրը սրտամկանի սուր ինֆակտ է տարել եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Մնջոյանի խոսքով՝ հայրը ՔԿՀ-ում տարիներ առաջ էլ միկրոինֆակտ էր տարել:

«Էրեբունի » ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանն ասաց, որ Մնջոյանն իրենց մոտ է տեղափոխվել սրտամկանի կաթվածով եւ թոքի այտուցով: «Այս պահին հիվանդի վիճակը կայուն է, հետազոտվել է եւ այժմ գտնվում է սրտաբանական վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Արմենակ Մնջոյանը ձերբակալվել է 1995 թվականին «Դրո»–ի գործով եւ 1996 թվականին դատապարտվել մահապատժի։ 2003 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի թիվ 103-Ա հրամանագրով Արմենակ Մնջոյանին շնորհվել է ներում: Նույն հրամանագրով Հանարպետության Նախագահը Մնջոյանի նկատմամբ նշանակել է պատիժ` ցմահ ազատազրկման ձեւով։

դիտվել է 0 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված