Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին

Գյումրի քաղաքի Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 2-ին Գյումրիում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Այդ օրը, ժամը 22։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 26-ամյա Արման Թ.-ն Ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ նույն օրը, ժամը 21։30-ից 21։45-ն ընկած ժամանակահատվածում ինքն այցելել է հայրական տուն՝ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 23/3 հասցե, որտեղ կայացվել է իր՝ Kia Sorento մակնիշի ավտոմեքենան և 15 րոպե անց հայրական տնից դուրս գալով՝ նկատել է, որ ավտոմեքենայի աջ կողմի հետևի դռան ապակին կոտրել են։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարզվել է, որ անհայտ անձը կամ անձինք ավտոմեքենայի սրահից գողացել են կանացի պայուսակ, որի մեջ եղել է 11 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր։ Աղբյուրի տեղեկություններով՝ Արման Թ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, գողի կամ գողերի թալանի արդյունքում կրել է մոտ 2 մլն դրամի վնաս։

դիտվել է 0 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված