Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը

Թթվածնով հարուստ էկզոմոլորակները չեն կարող կյանքի համար նպաստավոր լինել, չնայած այն փաստին, որ այս տարրը Երկրի վրա կյանքի համար չափազանց կարեւոր է: Այս մասին նշված է ACS Earth and Space Chemistry ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

«Նախկինում ենթադրում էին, որ թթվածնի եւ օրգանական նյութերի առկայությունը մատնանշում է կյանքի գոյությունը, բայց մեզ հաջողվել է աբիոտիկ կերպով այս բաղադրամասերը վերարտադրել մի քանի սիմուլյացիաներում: Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ համընդհանուր ընդունելի բիոպատճենների համատեղ առկայությունը դրական արդյունք չի երաշխավորում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Չաո Հեն:

Երկրի մթնոլորտը մի քանի տարրերից է կազմված. 20 տոկոսը բաժին է ընկնում թթվածնին, իսկ մնացյալ մասը՝ գերազանցապես ազոտ է, արգոն եւ ածխածին: Գիտնականները վաղուց ենթադրում էին, որ թթվածնի առկայությունը կարող է մատնացույց անել կյանքի գոյությունը, սակայն նոր հետազոտությունը ստիպում է կասկածել այս տեսությանը:

Գիտնականների խումբն անցկացրել է սիմուլյացիոն փորձարկում՝ թեստավորելով 9 տարբեր գազային խառնուրդներ, որոնք համապատասխանում են սուպեր-Երկրի եւ մինի-Նեպտունի տիպի էկզոմոլորակային մթնոլորտի ենթադրյալ բաղադրությանը: Յուրաքանչյուր խառնուրդը պարունակում է ջուր, ածխաթթու գազ, ամոնիակ եւ մեթան, ու տաքացվել է տարբեր ջերմաստիճաններով՝ ըստ Ֆարենհայտի 80-ից մինչեւ 700 աստիճան:

Երեք օր Planetary HAZE (PHAZER) խցիկի մեջ տեղադրելուց եւ 2 տեսակի՝ պլազմայի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթման էներգիայով ներգործելուց հետո հետազոտողները հայտնաբերել են, որ տարբեր միացություններ թթվածին եւ օրգանիկա են գեներացնում՝ ներառյալ ֆորմալդեհիդ եւ ցիանային ջրածին:

«Մեր լաբորատոր փորձարկումները ցույց են տալիս, որ բարդ մթնոլորտային ֆոտոքիմիան կարող է տեղի ունենալ տարբեր էկզոմոլորակային մթնոլորտներում եւ հանգեցնել նոր գազային արտադրանքի եւ մշուշի մասնիկների ձեւավորման՝ ներառյալ միացությունների (O2 եւ օրգանական նյութեր), որոնք կարող են սխալմամբ նույնականացվել որպես բիոպատճեններ»,- նշում են հեղինակները:

2018 թվականի սկզբին հրապարակված հետազոտության մեջ նաեւ նշված է, որ թթվածնի հայտնաբերումը կարող է բավարար հիմնավորում չլինել կյանքի գոյության մասին եզրակացնելու համար:

դիտվել է 3 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված