Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր

Հունվարի 5-ին, ժամը 14:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել վթար, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել գնացքի գծերի վրա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻ նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրին “Opel Astra G” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում: Վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Մ.-ն (ծնված 1967 թ.), տեղում մահացել է: Չորս ուղևորները տեղափոխվել են Սպիտակի ԲԿ:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված