Ես ռուսական գազի գնի նվազեցման հույս ունեմ. Փաշինյան

ԵվրԱզԷՍ-ի տարածքում ռուսական գազի գինը անչափ զգայուն հարց է: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում:

Փաշինյանը նշել է, թե կարեւոր է այն պայմանավորվածությունը, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գինը չի փոխվի. «Մենք քննարկումները կշարունակենք այս տարվա ընթացքում, որ գազի գնի հարցում համաձայնության հասնենք»:


Ի պատսխան հարցին՝ հնարավո՞ր է, որ տարեվերջին Հայաստանում գազի գինը բարձրանա, Փաշինյանը նշել է. «Իսկ ինչո՞ւ եք այդպես կարծում: Ես հույս ունեմ, որ հակառակը՝ կլինի գների նվազում»:

Հիշեցնենք, որ «Գազպրոմի» հայտարարության համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանի եւ Հայաստանի սահմանին ռուսական գազի գինը կազմում է հազար խոր.մետրի դիմաց 165 դոլար:

2018 թվականին Հայաստանի համար գազի գինը կազմում էր հազար խոր.մետրի դիմաց 150 դոլար: Հայաստանի ներքին շուկայում գազամատակարարը «Գազպրոմի» դուստր ընկերություն «Գազպրոմ Արմենիան» է: «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջեւ տարեկան 2,5 մլրդ խոր.մետր ռուսական գազի մատակարարման պայմանագիրը գործում է մինչեւ 2019 թվականի վերջը:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեքՀաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է Փաշինյանը հրաժարվեց խոսել Քոչարյանի գործի մասին (տեսանյութ) Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. տեղափոխում են ԵրեւանՆիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամենաընթերցված