Հանքարդյունաբերական մոտ 7 տասնյակ ընկերություններ զգուշացվել են, որոշները զրկվել են լիցենզիաներից. Փոխնախարար

Ընթերքի շահագործման կաննոնների պահպանման հետ կապված Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինն է զբաղվում, բայց մենք ուշադիր ենք դրան, քանի որ եթե պայմանագրային որոշակի խախտումներ կան ընդերք օգտագործողների հետ կապված, անպայման տեղեկացնում ենք տեսչական մարմինին, որ ընթացք տա: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Վարդան Գեւորգյանը:

Նրա խոսքով, 2018-ին բազմաթիվ կազմակերպություների զգուշացում են տվել, որոնք հիմնականում կապված են եղել տուրքերի, ապառքների վճարման հետ, որոնք ընդերք օգտագործողները պարտավոր էին վճարել, բայց չեն վճարել: «Մոտ 12 մետաղական հանքարդյունահանում իրականացնող կազմակերպությունների է զգուշացում տրվել եւ շուրջ 60 ոչ մետաղական: Գործընթացը շարունակական է եւ այն կազմակերպությունները, որոնք զգուշացումից հետո չեն կատարում իրենց պարտավորությունները, զրկվում են իրավունքից, իսկ որոնք կատարում են, վարչական վարույթը կարճվում է»,-ասաց նա:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Ոչ ոք իդեալական չէ. տեսանյութ, որը դիտելիս հնարավոր չէ չարտասվել. շնորհակալություն, որ անդրադարձաք այս ճշմարտությանը...Երևանի Սարյան փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին Երկրում չկա ռեսուրսների ընտրության հնարավորություն՝ բոլոր ռեսուրսները կա՛մ կենտրոնացել են բյուջեում, կա՛մ հայտնի հիմնադրամում. Վահե Հովհաննիսյան Եթե Սերժ Սարգսյանին «նստեցնելու» աղվամազաչափ առիթ ունենար Նիկոլ Փաշինյանը, վաղուց նստեցրել էր. Արմեն ԱշոտյանԱյսօր կա հանրային համաձայնություն, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր տեղում չէ. Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Վարչապետի համար տրանսատլանտյան թռիչքներ իրականացնող օդանավ ձեռք բերելու համար նվազագույնը 30 մլն դոլար գումար կպահանջվի. Հովիկ Աղազարյան (տեսանյութ) 8 գոլ, 2 կարմիր քարտ․ «Չելսի» - «Այաքս» խելահեղ դիմակայությունը (տեսանյութ) Վերադարձ չեն ընդունում, պատասխանատու են որակի համար․ «Փաստ» Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ
Ամենաընթերցված