Մարդասիրական այս տեսակ քայլերը ի շահ Հայաստանի են ծառայելու

Արիանա Ա-յանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Շատերը կհիշեն և կճանաչեն հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի: Այժմ հայտի բլոգերը ճանաչողական այցով գտնվում է Հայաստանում և հանդիպում է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հանդպման ընթացում պարզ դարձավ այն հետաքրքիր իրողությունը, որ ԲՀԿ առաջնորդը և Լափշինը վաղեմի ծանոթներ են: 2016 թվականին, երբ Լափշինը 7 ամսով ձեռբակալված էր, հենց Գագիկ Ծառուկյանի գործադրած ջանքերի շնորհիվ է, որ նա հայտնվեց ազատության մեջ: Սա թերևս զարմանալի՝ միաժամանակ հետաքրքիր բացահայտում էր, որի մասին փաստորեն չի խոսվել այն ժամանակ: Փաստորեն ստացվում է այնպես, որ Գագիկ Ծառուկյանը չի սահմանափակվում երկրի ներսում իրականացվող բարի գործերով և օգնում է նաև երկրից դուրս այն մարդկանց, ովքեր ունեն աջակցության կարիքը:
Մարդասիրական այս տեսակ քայլերը կնպաստեն նաև Հայաստանը, ինչպես նաև Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու գործում, այս անգամ հայտնի բլոգերի միջոցով: Հայտնի բլոգերը իր փորձառությամբ կիսվելով, հնարավորություն կտա ինչ-որ դրական փոփոխություններ անել՝ տուրիզմը Հայաստանում ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Դրա համար շատ բան գրեթե հարկավոր չէ. հարկավոր է զարգացնել մի քանի ճյուղեր, որոնք հյուրերի համար կդառնան գրավիչ: Բարձր գնահատելով Լափշինի այցը և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը նրա հետ՝ պետք է նշեմ, որ ճանաչողական այցը իսկապես կարող է ճանաչելի դարձնել Հայաստանը և Արցախը, ինչի արդյունքում էլ կզարգանա տուրիզմը երկու երկրներում էլ: Եվ այն նախագծերը, որոնք միտված կլինեն աշխարհին ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը և Արցախը՝ անպայմանորեն կհովանավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեքՀաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է Փաշինյանը հրաժարվեց խոսել Քոչարյանի գործի մասին (տեսանյութ) Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. տեղափոխում են ԵրեւանՆիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամենաընթերցված