Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ արցախյան ռազմամարզական վարժարանը համալրվեց սպորտային գույքով

Գևորգ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Փետրվարի սկզբին, երբ պաշտոնական այցով Արցախ էր այցելել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, արցախյան զորամասերից մեկում շրջայցի ընթացքում նկատելով, որ զորամասը ունի մարզագույքի պակաս, հանձն առավ շուտափույթ լուծում տալ այդ խնդրին։ Մեկ շաբաթ անց, խոստացված ողջ մարզագույքն ու մարզասարքերն արդեն Արցախի զորամասում էին՝ Հրաչյա Ռոստոմյանի ուղեկցությամբ, ով էլ իր խոսքում նշեց, որ այս նախաձեռնությունը շարունակական է լինելու։
Ու ահա, ևս մեկ նման նախաձեռնություն, այս անգամ Արցախի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ Այս վարժարանն արդեն իսկ ունի 350-ից ավելի շրջանավարտներ, ովքեր պատվով կատարում են իրենց ծառայությունը։ Մարզագույք ու մարզահագուստ ստանալու խնդրանքով Քրիստափոր Իվանյանի անվան վարժարանից դիմել էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դրանից կարճ ժամանակ անց վարժարանն արդեն համալրվել է մարտարվեստների համար նախատեսված մարզագույքով, ու սպորտային համազգեստով։ Այժմ վարժարանի սաները ձեռնամարտով զբաղվելու համար ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները։
Նոր մարզագույքը հնարավորություն կտա պարապմունքներն ավելի արդյունավետ կազմակերպել, իսկ վարժարանն ավարտելուց հետո անառիկ պահել հայոց սահմանը։
Համոզված ենք, որ նման նախաձեռնությունները շարունակական են լինելու։
Հայրենական սպորտի ղեկավար Գագիկ Ծառուկյանի նման նախաձեռնությունները ոգևորում են ոչ միայն սպորտով զբաղվող սաներին ու զինվորներին, այլև նրանց հրամանատարներին ու մարզիչներին։

 

 

դիտվել է 8 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված