«Շշի Մելոյի» հարազատներն իրենց ֆեյքերի միջոցով ապատեղեկատվություն են տարածում

Սեդա Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Կրկին համացանցում պտտվում են Աբովյանի «Պարտեզ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ այս ու այն կարծիքներ ու մեկնաբանություններ: Օգտվելով ստեղծված առիթից ուզում եմ անդրադառնալ այս թեմային՝ ստեղծված լարված ու խառնաշփոթ վիճակը մեղմացնելու համար:
Այն ինչ տեղի ունեցավ Աբովյանում իհարկե ողբերգություն էր, որը խլեց անմեղ մարդկանց կյանքեր, սակայն չպետք է թույլ տանք, որ իրական մեղավորները մնան ազատության մեջ, իսկ դեպքի հետ չառնչվող մարդիկ անտեղի մեղադրվեն: Պարզից էլ պարզ է, որ դեպքի իրական մեղավորները «շշի Մելոյի» ազգականներն են, ովքեր իրենց ոչ ադեկվատ պահվածքով ու անսրտությամբ հայտնի են դարձել ոչ այդքան բարի համբավով: Ինչի՞ իմաստ ունի այլ մարդկանց մեղադրելու, եթե նրանց վարքագիծը ծանոթ է շատ շատերին ու դեպքի հետ կապված փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են նրանց մասնակցությունն ու «մատը խառը» լինելու հանգամանքը: Ինչևէ փաստը մնում է փաստ, որ ամբողջ համացանցը թյուրըմբռման մեջ է, չի ճանաչում ճիշտն ու սխալը, նամանավանդ այդքան ֆեյք էջերի կողմից արված մեկնաբանությունները, որոնք քարուքանդ են անում խաղաղ մթնոլորտը: Խառնելով ամեն ինչ իրար, իրենց ձեռնտու ձևով ներկայացնելով իրավիճակը՝ ֆեյք էջերը միևնույնն է մի օր կբացահայտվեն ու կպատժվեն, քանի որ նրանք թույլ են տալիս անմարդկային սխալներ: Հատկապես իրենց ֆեյք էջերով հայտնի դարձան Մանուկյանների ընտանիքին պատկանող «Սիփան» լիմոնադի ընկերության ֆեյքերը, որի մարքեթոլոգները ջանք ու եռանդ չէին խնայել կեղծ տեղեկատվությունը դաշտ նետելու համար:
Ինչևէ՝ եղածը եղած է և ոչինչ չենք կարող փոխել, սակայն պետք է միշտ հիշել, որ մարդկանց անմեղ տեղը մեղադրելը անմարդկայնություն է:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված