Գ.Ծառուկյանի հայ-ռուսական հարաբերությունների ընդլայմանն ուղղված քայլերը հաջորդում են մեկը մյուսին

Ռոբերտ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


Կարևորելով արտաքին քաղաքական կապը զարգացած և հզոր երկրների հետ, նաև այդ երկրների և Հայաստանի անմիջական հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ հասկանում ենք, որ դա բխում է միայն մեր երկրի շահերից: Միշտ էլ հայ-ռուսական հարաբերությունները մեծ և դրական ազդեցություն են ունեցել մեր երկրի թե՛ տնտեսական, ռազմական և թե՛ քաղաքական ոլորտների կայունացման համար:
Այս հարցում իր մեծ դերն ունի նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, քանի որ միշտ էլ նրա ուշադրության կենտրոնում են եղել ռուս-հայկական հարաբերությունների խորացումը: Դրա իսկ վառ ապացույցն է Գագիկի Ծառուկյանի հանդիպումը ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր հայ-ռուսական հարաբերությունների խորացման և ամրապնդման վերաբերյալ: Կարևոր եմ համարում նշել Գագիկ Ծառուկյանի օրեր առաջ Սոչիում տեղի ունեցած ներդրումային համաժողովին ներկա գտնվելը, որի ժամանակ Ծառուկյանն առաջարկեց Հայաստանում ԵԱՏՄ երկրների համար ազատ տնտեսական գոտի ստեղծելու գաղափարը.սա իրենից ենթադրում է, որ մաքսային սահման չի լինի, կլինի հարկերից ազատում , ինչպես նաև սեփականության արագ գրանցում և ապահովագրություն:
Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հաջորդ քայլը կլինի ԲՀԿ ներկայացուցիչների հուշագիր ստորագրելը «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ՝ Մոսկվայում, որը ուղղված է լինելու երկու կուսակցությունների համագործակցության խորացմանն ու ընդլայմանը, իսկ ապրիլ ամսի սկզբին երկու կուսակցությունների հանդիպումը տեղի կունենա Հայաստանում:
Ի նշան ռուսական բարեկամության խորացման և հարաբերությունների ընդլայման, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Աբովյան քաղաքում կառուցվում է ռուսական թեքումով դպրոց, որը կլինի ժամանակակից և տարածաշրջանում կլինի լավագույնը: ԲՀԿ առաջնորդի խոսքը ինչպես միշտ գործով է ապացուցվում և ռուսական իշխող կուսակցության հետ ունեցած երկարամյա խորհրադարանական մակարդակով համագործակցությունը թևակոխում է զարգացման մի նոր փուլ, որից բնականաբար կշահի ինչպես պետությունը, այնպես էլ հայ ժողովուրդը:

 

 

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Եթե դուք սա համարում եք հեղափոխություն, տղերք ջան, ապա ամեն հարցում հեղափոխություն արեքՀաշմանդամ ամուսնու աչքի առաջ հոսող ջուրը քշել-տարել Է կնոջը. կինը մահացել է Փաշինյանը հրաժարվեց խոսել Քոչարյանի գործի մասին (տեսանյութ) Վանաձորում 1 տարեկան երեխան եռման ջրից 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ է ստացել. տեղափոխում են ԵրեւանՆիկոլ, ո՞նց չես ճանաչում ինձ, ես ու դու ենք սկսել այս պայքարը. Միջադեպ՝ քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետին (տեսանյութ) Հերթով բացահայտվում են իրական հակահեղափոխական ուժերը Կուսակցությունը պահանջում է Արցախի նախագահից երկիրը մաքրել կոռուպցիայից Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ամենաընթերցված