Հայկական բռնցքամարտը պետք է ազատվի Արթուր Գեւորգյանի ճիրաններից

Ռոբերտ Մանուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ամիսներ շարունակ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ՝ Արթուր Գևորգյանի ոչ լեգիտիմ ընտրվելու հարցը անհանգստացնում էր մարզական աշխարհի ներկայացուցիչներին:
Այսօր կայացավ ՀԱՕԿ գործկոմի նիստը, որի ժամանակ հստակ որոշում կայացվեց, որպեսզի Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին կասեցվի: Սրա առաջին հիմնապատճառը այն էր, որ ՀԲՖ-ի նախագահն ընտրվել էր ոչ լեգիտիմ կարգով: Երկարատև ուսումնասիրության և քննության ավարտից հետո ԱԻԲԱ-ն հրապարակեց արդյունքներ, որի համաձայն նախկինում տեղի ունեցած ՀԲՖ-Ի նախագահի ընտրությունները հակասում են ԱԻԲԱ-ի կանոնադրությանը և անցկացվել են մի շարք խախտումներով: Այս կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը՝ իր գրառմամբ նույնպես անդրադարձել է այս թեմային: Ահա նմանօրինակ դրսևորումների պատճառով է, որ այսքան տարի Հայաստանի բռնցքամարտում չենք ունեցել առաջխաղացում , հակառակը՝ այդպիսի նախագահը բռնցքամարտի համար ճանապարհ է հարթել դեպի անդունդը: Ավելին, Գևորգյանը «ապօրինի» կերպով տարբեր մրցաշարեր է կազմակերպել, անգամ թույլ չի տվել Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներին մասնակցել անցկացվող առաջնությանը, այդ իսկ պատճառով մարզադպրոցի տնօրինությունը բողոք է ուղարկել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարություն:
Ա. Գևորգյանը բռնցքամարտի աշխարհում իր չափն ու սահմանը անցնելով՝ հասկանում էր, որ շուտով կգա պաշտոնից հեռանալու ժամանակը, այդ իսկ պատճառով սկսեց կախվել փրփուրներից ու «աներ հայրիկի վզից», բայց ափսոս Վովա Գասպարյանը այլևս չի կարող մաքրել նրա «կեղտերը»: Այսքանից հետո ինչպես կարելի է նմանատիպ մարդուն թողնել , որ շարունակի իր մութ գործունեությունը ՝ հայկական սպորտի անունը աղավաղելով: Ավելի լավ կլինի նա ինքնակամ հրաժարվի այդ պաշտոնից, քան թե մարզական աշխարհի ներկայացուցիչներն ու մարզասերները «ցեխ շպրտելով նրա դեմքին» խայտառակ կերպով հեռացնեն:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Իվետա Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին ԲՀԿ-ի որոշումը միտված է ժողովրդավարական արժեքների ամրապնդմանն ու տարածմանըԱշխատավոր ժողովրդի և գյուղացիների խնդիրները ԲՀԿ ղեկավարի ուշադրության կենտրոնում են «Փոխվարչապետը հարցը լղոզեց».Գ.Ծառուկյանը՝ գյուղատնտեսական բարձր տոկոսադրույքով վարկերի մասին Գ.Ծառուկյանի հովանու ներքո գործող «Մուլտի ֆայթ» ակումբը Հայաստան կբերի աշխարհահռչակ մարզիկների Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան (տեսանյութ). Factor.am ԲՀԿ ուսխորհուրդը Սուրբ Սարգսի տոնի առթիվ աղի բլիթներ է բաժանել երիտասարդներին Ոստիկանությունում խնայել են մոտ 1,5 մլրդ դրամ. «Փաստ» Վանեցյանը և արժանապատվությունը
Ամենաընթերցված