ՀԲՖ-ին նոր լեգիտիմ նախագահ է պետք. Արթուր Գևորգյանն իր երգը երգեց

Ստելլա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արթուր Գևորգյանի սուտը կարող է մեծ կամ փոքր լինել, բայց նա չի գիտակցում, որ ճշմարտությունը մեկն է: Այո ճշմարտությունը մեկն է և այն է, որ Հայաստանում պետք է անցկացվեն նոր ՀԲՖ նախագահի ընտրություններ:
Մասնավորապես արդեն ոչ լեգիտիմ համարվող կառույցը նախատեսում էր անցկացնել 2019 Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնություն, որին սակայն չգիտես ինչու հնարավորություն չէին ունենալու մասնակցել բոլոր բռնցքամարտիկները: Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներին թույլ չեն տվել մասնակցել այդ մրցաշարին: Եվ որտե՞ղ մնաց սպորտային արդար մրցակցության կանոնը, կարելի է հարցնել միայն Արթուր Գևորգյանին, ով հաստատ իր ստերով կփորձի այդ հարցի տակից դուրս գալ: Չնայած բոլորիս համար էլ պարզ է արդեն, որ նրա կողմից կազմակերպվող ցանկացած մարզական միջոցառում նախ և առաջ ուղղված է սեփական եսասիրական ձգտումների բավարարմանը, այլ ոչ թե մարզական կյանքի առողջացմանն ու զարգացմանը:
Եվ այսօր վերջնականապես ՀԲՖ-ի շուրջ ծագած հարցերը կարգավորելու համար գումարվեց ՀԱՕԿ գործկոմի նիստ, որի ժամանակ որոշում կայացվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին կասեցվել, քանի որ ֆեդերացիայի ներկայիս նախագահն՝ Արթուր Գևորգյանը համարվում է ոչ լեգետիմ ընտրված նախագահ, քանզի անցած տարի ՀԲՖ նախագահի ընտրությունները անց էին կացվել մի շարք խաղտումներով: Այդ մասին, պաշտոնական նամակով հայտարարել է նաև ԱԻԲԱ-ն (Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիա), որի համաձայն պետք է նոր ՀԲՖ նախագահի ընտրություններ կազմակերպվեն: Բացի այդ էլ նույն դիրքորոշումը ունի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, որն ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջել է հետաձգել 2019 թվականի երիտասարդների առաջնության անցկացումը:
Գիտեք գերմանացի գրող Գյոթեն հոյակապ խոսքեր ունի. «Երբ մարդ մոլորվում է, դա յուրաքանչյուրը կարող է տեսնել, երբ նա ստում է, կնկատեն ոչ բոլորը»: Այո եղել է ժամանակ, երբ Արթուր Գևորգյանի ստերի վրա մարդիկ աչք են փակել՝ աներոջ «խաթեր», բայց այժմ այլ ժամանակներ են ու այլ իրողություն է տիրում Հայաստանում և ոչ ոք չի պատրաստվում համակերպվել այն կեղծ իրականության հետ, որն փորձում է ստեղծել Արթուր Գևորգյանը: Այս բոլոր միջադեպերի հանգուցալուծումը միանշանակ Արթուր Գևորգյանի պաշտոնից հեռացումն է, որով էլ կազդարարվի հայկական բռնցքամարտի զարգացման նոր շրջափուլը:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Երբ անհաջողակները «վնգստում» են այլոց բերաններով 30-ամյա այս ալբանացին առանձնահատուկ մոլուցք ունի Versace բրենդի նկատմամբ. տեսեք, թե դրա պատճառով վերջին 7 տարիներին ինչի է վերածել իր տունը. լուսանկարներ Զապորոժյեի հայ համայնքի նախաձեռնությամբ նշվել է Հայաստանի Անկախության օրը (տեսանյութեր, լուսանկարներ) Արտաշատի համաչափ զարգացման հստակ քայլեր է հարկավոր մշակել և իրականացնել Խոնարհվում եմ մեր անկախությունը նվաճած ու սահմաններն ամուր պահող հերոսների առջև. Արման Վարդանյան All.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկերԲաբկեն Սեդրակյանը ոստիկանության պրոֆեսիոնալ կադրերից է Գ.Ծառուկյանի առաջարկով՝ խաղողի մթերումն իրականացվում է արագ և առանց հերթերի Սեփական երկրի կառուցումը բոլորիս պատասխանատվությունն է. ԻԴԵԱԼ-ը արդեն Արարատ քաղաքում է «Գ.Ծառուկյան» հիմնադրամի նոր բարեգործական ծրագրերը Գեղարքունիքի մարզի համայնքներում
Ամենաընթերցված