Արթուր Գևորգյանը հայկական բռնցքամարտի համար չարորակ ուռուցք է դարձել

Սոնա Սեդրակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

ՀԲՖ նախագահի հարցը շարունակում է մնալ չլուծված: Ներկայիս նախագահ Արթուր Գևորգյանը խայտառակություն է մարզաշխարհի համար: Նախ նա կոպիտ խախտումներով վերընտրվեց ՀԲՖ նախագահի պաշտոնում, ապա շարունակում է իր անօրինական գործունեությունը: Սպորտաշխարհի ներկալացուցիչների բացարձակ մեծամասնությունը կակսած չունի որ նա պետք է օր առաջ հեռանա իր զբաղեցրած պաշտոնից: Արթուր Գևորգյանի ապօրինի գործունեության վառ օրինակ է այն, որ նա խոչընդոտել է Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մարզադպրոցի սաների մասնակցությունը Հայաստանի 2019թ-ի երիտասարդական առաջնությանը: Անշուշտ նման վարքագիծը չի կարող ընդունելի լինել և այն տարբեր կառույցների կողմից շատ կոշտ արձագանքի ստացավ: Նախ Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարարությունից հայտարարություն տարածվեց, որում մեջբերված են օրենքի տարբեր խախտված դրույթներ, ապա առաջարկվում է հետաձգել Հայաստանի երիտասարդական առաջնության անցկացումը և վերանայել Վլ. Ենգիբարյանի սաների հետ կապված խնդիրը: Ինչպես նաև տեղի ունեցավ ՀԱՕԿ գործկոմի նիստը, որի ընթացքում որոշում կայացվեց ՀԲՖ-ին հեռացնել ՀԱՕԿ անդամկցությունից ոչ պատշաճ վարք դրսևորելու համար, իսկ AIBA-ն արդեն վաղուց է հայտնել իր դիրքորոշումը և կոչ արել ՀԲՖ նախագահի նոր ընտրություններ անցկացնել: Ինչպես երևում է խնդրի հետ առնչություն ունեցող բոլոր կողմերը համակարծիք են, իսկ Արթուր Գևորգյանը մնացել է միայնակ իր սխալների հետ, և արդեն չի կարող հույսը դնել իր աներոջ՝ Վլադիմի Գասպարյանի աջակցության վրա, քանզի վերջինս ևս պաշտոնից հեռացվել է: Պարզ ասած Արթուր Գևորգյանը իր գոյությամբ խայտառակությունից բացի ուրիշ ոչինչ չի տվել բռնցքամարտին և եթե օր առաջ չհավաքի իր իրերը և հեռանա, ապա նրան ուղղակի կվռնդեն: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հորդորում ենք մարզաշխարհի ներկայացուցիչներին, չտրվել Արթուր Գևորգյանի սադրանքներին և չդիմել կոպիտ գործողությունների, քանզի այս ամենը Արթուրը հնարավոր է, որ «միլիցայական» մոտիվներով է անում, որպեսզի կոմպրոմատ ունենա՝ հետագայում իր զոռբայությունները շարունակելու համար:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Նոր խաղահրապարակ ՆոյեմբերյանումՏեսանյութ, որը մինչ այժմ չի հրապարակվել, բայց այս պահերին ականատես է եղել ապրիլյանին մասնակցած ցանկացած զինվորՀայաստանը զարգացնում է կենսաբանական սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները. Արտակ Նահապետյան (լուսանկարներ) 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Կենդանակերպի 3 նշան, որոնց ամենաուրախ ամառն է սպասում Անժելա Սարգսյանի մասնակցությամբ հերթական սկանդալային սեքս-տեսարանը Անսպասելի նշանադրությունը չեղարկած հայտնիները և պատճառնրը Իմաստուններն հավատում են, որ աչքերը՝ հոգու հայելին են։ Ստուգեք այդպե՞ս է արդյոք։ «Չէի հիշում, թե ինչպես էր Գոռն ասում. «կամուսնանա՞ս ինձ հետ», միայն հիշում եմ, որ անդադար բղավում էի՝ այո». Մարիամ Ալեքսանյանը նշանադրվել էԻննա Խոջամիրյանի այցը Մոսկվա եւ նոր գեղեցիկ ֆոտոշարքը
Ամենաընթերցված