Նոր պաշտոնում՝ հին սովորություններով... Դ. Անանյանի հին բարքերը չպետք է տեղ ունենան Նոր Հայաստանում

Լյովա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ընդհանուր առմամբ որոշ մարդիկ ու կերպարներ ի պաշտոնե՝ երբեմն երբեմն մոռանում են ով են, որտեղից են եկել, և անհայտ ուրվագիծ ունեցող ճանապարհներով դեպի ուր կգնան: Խոսքիս կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն է, ով վերջերս իր դյութցազն ու խրոխտ ելույթում մի հայտարարություն արեց, ամենայն հավանականությամբ, մոռանալով, շուրջը նայել, ասել է թե «...մենք պետք է հարկային օրենսգրքին վերաբերվենք ինչպես Ավետրանին»:
Ինչ խոսք, ողջունելի է, որ հարկային տեսչության ոլորտի պատասխանատու անձը, այդչափ կարևորում է հարկային օրենսգիրքը, բայց այստեղ խնդիրն այն է, թե ով կարտահայտի այս հնչեղ միտքը: Տեսեք, երբ մի փոքրիկ էքսկուրս ենք կատարում Անանյանի անցյալում, իսկույն ի հայտ են գալիս դրվագներ, որոնք ստիպում են ուղակիորեն «մատների արանքով» նայել Անանյանին էլ, ասվածն էլ: Ժամանակին, այս նույն ելույթով հանդես եկող մարդը, իր շատ մտերիմ ընկերոջ հետ, ի դեպ, ով այսօր նախկին ռեժիմին հարիր ընթացակարգով, ծանոթ-բարեկամ սկզբունքով զբաղեցնում է՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության բաժնի պետի պաշտոնը, տարիներ առաջ ստեղծել էին աուդիտորական ընկերություն, որը հիմնականում զբաղվել է խոշոր ընկերությունների աուդիտով, որոնց թվում է եղել նաև բոլորիս քաջ հայտնի Նաիրիտի գործարանը, որի ճակատագիրն էլ այսօր՝ ոչ պակաս հայտնի է յուրաքանչյուրիս: Այստեղ, կարևորն ու էականը այլ է, մասնավորապես այն, որ այլ ընկերությունում աուդիտ անցկացնելուց հետո, և ամենայն հավանակությամբ հերթական «ստվերում թաքնված» աշխատանքից հետո փակել են իրենց աուդիտորական ընկերությունը և ստեղծել նորը: Բացվել-փակվել մեխանիզմով այս գործընթացը շարունակական բնույթ է կրել բավականին երկար ժամանակ: Թերևս այն, թե ինչ սկզբունքով են աշխատել երկուստեք, առանց հավելյալ չակերտների բացման էլ հասկանալի է, ու եթե սրան էլ հավելվում է, Անանյանի անմիջապես պաշտոնում հայտվելուց հետո վերոհիշյալ գործընկերոջ՝ Գրիգոր Գալստյանի հապշտապ Եվրոպայից հետ կանչման պրոցեսը, պաշտոն տալը, այն դեպքում, երբ պետական պաշտոնի ստանձման համար անցկացվող քննությանը. 100-ից 60 միավորն է հավաքում, անցկացվելիք՝ 80-ի փոխարեն:
Ինքնին ինչ-որ առումներով կատարված եզրակացությունները, փաստացի ապացուցվեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջայցով՝ Նորագավթի ՊԵԿ մաքսակետ Դ. Անանյանի ուղեցկությամբ: Ն. Փաշինյանի արտահայտած դժգոհությունը, կատարված նկատողությունների թվաքանակը, քննադատությունները, ինչպես նաև որոշ աշխատակիցներին պաշտոնանկ անելը, վերջնականապես ընթեռնելի են դարձնում ՊԵԿ-ում աշխատանքի ընդունման հայեցակարգը:
Հուսանք, երկրի համար կարևորագույն կետերից մեկում փոփոխություններն իրենց երկար սպասեցնել չեն տա, խնդիրն ավելի քան պարզ է, իսկ արդեն իսկ արձանագրված ակնառու փաստերը խնդրի հանգուցալուծման ամենակարճ ճանապարհն են, թերևս...

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արցախի «Արդարություն» կուսակցության հայտարարությունըՊատրաստ եմ անհրաժեշտության դեպքում դատարանի նախագահի պաշտոնից ազատման դիմում ներկայացնել. Վարդազարյան Դատարանների մուտքերն արգելափակելու՝ վարչապետի կոչին մոտ 1100 մարդ է արձագանքել . «Իրազեկ քաղաքացիների միավորում» Շնորհակալ եմ, ժողովուրդ ջան. Փաշինյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ժողովուրդը պետք է իմանա՝ ինչպես եղավ, որ 600 000 դրամ աշխատավարձ ստացող դատավորն ունեցավ մի քանի միլիոնանոց տներ. Սանասարյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի կոչը՝ արցախցիներին Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը. Փաշինյան (տեսանյութ) «Հասունացել է ժամանակը ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար». ՀՀ վարչապետ Ազնվություն ունեցիր, արա. ցուցարարները թույլ չտվեցին փաստաբանին մտնել դատարան (տեսանյութ)
Ամենաընթերցված