Սանիտարահիգիենիկ կանոնների խախտում, որոնք մնում են աննկատ

Առաջին անգամ չէ, որ սպառողներն ահազանգում են խանութից որդնած պահածո գնելու, օտար մարմիններով թխվածք, հաց կամ մսամթերք գնելու մասին: Քաղաքացիների ահազանգերը նախկինում էլ անարձագանք չեն մնացել: Պատկան մարմիններն անմիջապես սկսել են ստուգումներ իրականացնել, բայց հետաքրքիր է, որ ստուգումների ժամանակ, որպես կանոն, օտար մարմիններ սովորաբար չեն հայտնաբերվում:

Խոսքը ոչ թե ցուպիկների կամ ցուպիկանման երևույնթերի, այլ մազի, մեխի կտորի, ճանճի, որդի, խավարասերի և նմանատիպ ուրիշ «առարկաների» մասին է, որոնք ցավոք կարող են հանդիպել նույնիսկ վակուումով փաթեթավորված երշիկեղենի մեջ:

Հիշեցնենք, որ վերջին լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց էին տվել որ «Աթենք» ընկերության որոշ արտադրատեսակներում, «Մոյա Սեմյա» ընկերության Սիրողական, Սինգա բժշկական և Բժշկական բարձր կարգի, «Բիելլա» ընկերության Սինյուգա եփած, Նախաճաշի, Բժշկական ավանդական, «Բեկոն» ընկերության Ընտանեկան բժշկական, Գերմանական և «Արմ միթ» ընկերության Բժշկական և Սիրողական արտադրատեսակներում նիտրատի և նիտրիտի չափը գերազանցել է երշիկեղենի բոլոր տեսակներում:

Եվ եթե նիտրատների թույլատրելի ամենաբարձր շեմը1 կգ-ի մեջ 250 միլիգրամ է, ապա որոշ ապրանքատեսակների մեջ նիտրատների քանակ մոտ երեք անգամ ավելի բարձր է եղել: Հիմա էլ այս ցանկին նոր երևույնթեր են գումարվել: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը, ով-րը չցանկացավ իր անունը հրապարակել, լրատվամիջոցներին է ուղարկել լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, թե այս անգամ ինչ է հայտնաբերվել:

Խոսքը «Գանձասար» ապրանքանիշի փաթեթավորված նրբերշիկի մեջ հայտնված ճանճի մասին է: Եվ սա այն դեպքում, երբ ցուցադրական ելույթների ժամանակ բոլոր արտադրողներն էլ հպարտ հայտարարում են, թե իրենք ոչ միայն արտադրվող սննդամթերքի որակին են ուշադրություն դարձնում, այլև՝ տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին, մարդկանց անձնական հիգիենային և այլն:

Բայց մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թեև քաղաքացիների նմանօրինակ ահազանգերը դառնում են ստուգումների առարկա, բայց իրենք այդպես էլ մազով տորթ, սարդով պանիր կամ ճանճով փաթեթավորված նրբերշիկ այդպես էլ չեն կարողանում հայտնաբերել:

Հետաքրքիր է, որ երբ օգտատերերից մեկն ահազանգել էր պահածոյի տարրայում հայտնաբերված որդի մասին, ընկերության տնօրենը դա նորմալ էր համարել և հայտարարել, որ ապրանքը հազարներով է արտադրվում, հնարավոր է նաև նման դեպքեր լինեն: Իսկ ճանճով երշիկ հրամցնող ընկերությունն ի՞նչ արդարացում կգտնի, պարզ չէ:

Այսինքն՝ ստացվում է, որ առաջ գնալու փոխարեն հետ ենք գնում, իսկ սպառողը կամ պարտավոր է համակերպվել նման սննդամթերք օգտագործելու մտքի հետ, կամ պետք է մեկընդմիշտ հրաժարվի տհաճ հիշողություններ արթնացնող մթերքներգնելու սովորույթից:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված