«Կայծակը խփեց, և կապը կորավ». այրված ինքնաթիռի օդաչուն մանրամասներ է պատմել

«Աերոֆլոտ» ընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռին կայծակ է հարվածել, որից հետո այն արտակարգ վայրէջք է կատարել ու հրդեհվել է Շերեմետևո օդանավակայանում։ Այս մասին չվերթի օդաչուն պատել է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում։

Օդաչուն ասել է, որ հենց կայծակի հարվածից հետո է ռադիոկապը կորել ու սարքավորումները սկսել են խափանումներով աշխատել։

«Փորձում էինք կապի դուրս գալ, չէր ստացվում։ Հաջողվեց վերականգնել կապը միայն ռադիոկայանի վթարային հաճախականության միջոցով։ Այն կարճաժամկետ էր ու ընդհատվում էր», – խոստովանել է օդաչուն։

Ինքնաթիռի ուղևոր Դմիտրի Խլեբուշկինը նույնպես պնդում է, որ կայծակը հարվածել է ինքնաթիռին։

«Այո, եղել է։ Համենայն դեպս, ես սպիտակ լույսի արձակում եմ տեսել», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ լրագրողներին ասել է Խլեբուշկինը։

Սակայն օդաչուի խոսքով` կայծակը ողբերգության միակ պատճառը չէ։ Օդանավակայանում վայրէջք կատարելիս անձնակազմը ստիպված էր արտակարգ կերպով գործել։

Եվդոկիմովը նշել է, որ ինքնաթիռը հրդեհվել է անհաջող վայրէջքի հետևանքով։ Կիսատ մնացած թռիչքի պատճառով գրեթե ամբողջովին լցված էին մնացել վառելիքային բակերը, ինչի պատճառով ինքնաթիռը գերազանցում էր վայրէջքի համար նախատեսված քաշը։

Հիշեցնենք, որ այվող SSJ-100 ինքնաթիռը վայրէջք է կատարել մայիսի 5–ին Շերեմետևո օդանավակայանում։ Բարդ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռին միայն երկրորդ փորձից է հաջողվել վայրէջք կատարել։ Այնտեղ 72 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։

Վերջին տվյալների համաձայն` ողբերգության հետևանքով զոհվել է 41 մարդ։ Զոհվածների անունները հայտնի են։ Ցանկում հայկական ազգանունով մարդ չկա։ 33 ուղևոր ու անձնակազմի չորս անդամ փրկվել են։ Վեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել, նրանցից երեքը ծանր վիճակում են։

Ինքնաթիռը ստիպված էր արտակարգ վայրէջք կատարել թռիչքից 28 րոպե անց։ Նախնական տվյալների համաձայն`կայծակը խփել է ինքնաթիռին, ապա ուղևորներից մեկը թևի մասում հրդեհ է նկատել ու հայտնել անձնակազմին։ Վայրէջքի ժամանակ հենակները կոտրվել և շարժիչները հրդեհվել են։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված