«Իրատես». ԱԺ աշխատակազմը «մառոզ է անում»

«Իրատես» թերթը գրում է.

«7-րդ գումարման Ազգային ժողովում ինտրիգները ոչ միայն նիստերի դահլիճում են ծավալվում, այլեւ դրանից դուրս: Խորհրդարանի աշխատանքը կանոնակարգելու եկած նորերն ամեն ինչ խառնել են իրար, չգիտեն՝ ում ինչ հրաման են տալիս, ումից ինչ են պահանջում: «ԱԺ փոխխոսնակի օգնականը կարող է զանգել լրատվության եւ հանրության հետ կապերի բաժին ու հրահանգել աշխատակիցներին, որ ելույթի տեքստ գրեն: Նրանք կա՛մ չգիտեն, որ դա լրատվական բաժնի գործառույթների մեջ չի մտնում, կա՛մ էլ իրենք են հեռու տեքստեր գրելուց ու այն բարդում են առանց այն էլ ահռելի աշխատանք կատարող մի քանի աշխատակցի վրա»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:

Լրատվական բաժնի աշխատակիցներին միայն տեքստեր գրելով չէ, որ նեղն են գցում: Պարզվում է՝ ամիսներ առաջ, իբր պետական պահպանության ծառայության զգոնությունը ստուգելու նպատակով, խորհրդարան ատրճանակով մուտք գործել ցանկացող ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ Մինասյանը «մառոզ է անում». «Ասում է՝ օրինակ ինչու՞ ես դու կարմիր շրթներկ քսել, դա խորհրդարանի աշխատակցի արտաքին տեսքին հարիր չէ: Կարգադրում է՝ ինչպես հագնվել, ինչպիսի դրես-կոդով ներկայանալ: Աշխատակիցներն էլ, գործը կորցնելու մտավախությամբ, շունչները պահած մի կերպ դիմանում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 9 անգամ
Լրահոս
«Գ. Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր զինծառայողների ծնողներ մեկնել են Արցախ Անի Երանյանը հուշերի գիրկն է ընկել. արխիվային լուսանկար Ֆուլ Հաուսից Ինչը կարող է վկայել, որ դուք «չար աչքի» ազդեցության տակ եք. 100% ճշմարտություն Ծննդյան օր և Վանգայի գուշակություն՝ ըստ թվի. աղյուսակ. 100% ճշմարտություն Միլիարդատերը 180 միլիոն է խոստացել նրան, ով կամուսնանա իր դստեր հետ, սակայն մինչև հիմա ոչ-ոք չի կարողացել անել դա... պատճառն ուղղակի անհավանական է Այս հանելուկները տրվում են ցանկացածին, ով առաջին անգամ բանտ է մտնում. Ահա, թե ինչ է նրանց սպասվում, եթե նրանք չեն կարողանում լուծել այն Դուք գիտե՞ք ինչպես է էգ արծիվը հայր ընտրում իր ճուտիկների համար: Պատասխանը Ձեզ շատ կզարմացնի Կենդանակերպի այս 5 նշաններն ամենալավ ծնողներն են. իսկ դուք կա՞ք նրանց մեջ «Թթի ծառի տակ». Լիլիթ Հովհաննիսյանը նոր, գեղեցիկ ոճում. ԼՈՒՍԱՆԿԱՐՇուշան Երիցյանի գայթակղիչ պարը. աչք կտրել չի լինի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ամենաընթերցված