«168 ժամ». Գազի գինը կնվազի՞

«168 ժամ» թերթը գրում է.

«Երեւանում կայացած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է միությունում էներգառեսուրսների ոչ խտրական գնագոյացման անհրաժեշտության մասին: Գազի գնի հետ կապված հարցեր ունի ոչ միայն Հայաստանը, այլեւ Բելառուսը, մասնավորապես՝ ռուսական գազը Բելառուսը ձեռք է բերում 1000 խմ-ն 130 դոլարով, մինչդեռ Բելառուսին սահմանակից ռուսական Սմոլենսկի նահանգում 70 դոլար է: Հայաստանը սահմանին վճարում է 165 դոլար: 2013թ. հայ-ռուսական գազային համաձայնագրով՝ Հայաստանին վաճառվող գազի գինը կցված է Օրենբուրգի մարզում գազի գնին: Սակայն մեր բնակարաններում մենք վճարում ենք մոտ 2 անգամ ավելի բարձր՝ 285 դոլար: ԵՏՄ նիստից առաջ ռուսական կողմը նաեւ հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչեւ 2030 թ. Հայաստանի գազամատակարարման եւ գազիֆիկացման ընդհանուր ծրագրի նախագիծը:

«Մեր երկրները լուրջ ուշադրություն են դարձնում համագործակցությանը գազի ոլորտում: Այսօր աշխատում ենք՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ՝ ապագա նախագծերի շուրջ, օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանին գազի մատակարարման եւ գազիֆիկացման ընդհանուր սխեման»,- ասել էր ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն՝ ընգծելով, թե ՀՀ-ին մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով: Սպասվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է պայմանավորվեն թե՛ նոր գնի, թե՛ մինչեւ 2030 թ. գազի մատակարարման ընդհանուր սխեմայի շուրջ:


168.am-ը ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գեւորգյանից հետաքրքրվեց՝ ԵՏՄ նիստի շրջանակներում գազի խնդիրը քննարկվե՞լ է, ի՞նչ արդյունք կա: «ԵՏՄ-ում, որպես մեկ միասնական միավոր, որտեղ գործում են միեւնույն մաքսային պատնեշները, չեն կարող լինել էներգակիրների տարբեր գներ: Դա աբսուրդ է, որովհետեւ, օրինակ, Կրասնոդարում ջերմոցի համար գազն արժե 40 դոլար, Հայաստանում՝ 103 դոլար՝ կրկնակիից ավելի թանկ, եւ ավտոմատ հայաստանյան վարունգն ավելի թանկ է ստացվում, քան Կրասնոդարում աճեցվածը, բայց այդ վարունգի շրջանառությունը Մաքսային միության մեջ է: Այսինքն՝ ի սկզբանե դրված է, որ մեր վարունգը ոչ մրցունակ է լինելու Կրասնոդարի վարունգի հանդեպ: Այսինքն՝ չի կարող լինել մաքսային միասնական տարածք ու լինել էներգակիրների տարբեր գներ: Դա է ամբողջ խնդիրը: Նշվում է, որ մինչեւ հինգ տարում այս միասնական գինը սահմանվելու է:

Մինչ դա ՀՀ-ն ունի որոշ ապրանքների նկատմամբ մաքսային արտոնություններ, մաքսատուրքն ավելի ցածր է: Այդ հավասարակշռությունը պետք է միշտ պահպանվի: ՀՀ եւ ՌԴ միջեւ գազային մատակարարման մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ դա լինելու է նշածս գաղափարախոսության շրջանակներում, որ միասնական գազային, էներգետիկ շուկա լինի»,- պատասխանեց Հ.Գեւորգյանը: Հարցին, այդ շուկայի ձեւավորման դեպքում ՀՀ-ում գազի գինը կնվազի՞, պատգամավորը պատասխանեց, որ կա 2 մոտեցում. «Եթե ԵՏՄ-ն ուզում է մրցունակ լինել երրորդ երկրների նկատմամբ, ապա Հայաստանում գազի գինը նույնպես պետք է իջնի Ռուսաստանի չափ, եթե գնում է գազի շուկայական գնագոյացման, այսինքն՝ գազի վրա դրվում է միջազգային գին, այդ դեպքում Ռուսաստանում պետք է գազը թանկանա: Բայց որ գները պետք է հավասարեցվեն, դա միանշանակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված