«Կիքսերին» վերջ չկա. հիմա էլ՝ Իգիթյանը

 Երբեմն այնպիսի տպավորություն է, որ իշխող խմբակցությունում ոմանք ուղղակի ինքնագործունեությամբ են զբաղվում: Եվ եթե այլ հարցերում արձագանքը շատ մեծ չէ, ապա պաշտպանության, ինչպես նաև արտաքին քաղաքականության, խորհրդարանական դիվանագիտության ոլորտներում ցանկացած «բլթոց» կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Մասնավորաբար, օրերս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ չի բացառվում, որ կնքվի զինադադարի նոր համաձայնագիր այլ ձևաչափով, քան նախորդն էր: Նշենք, որ նախկինը կնքվել էր եռակողմ՝ Հայաստան, Ադրբեջան և Արցախ: Պարզվում է՝ այս հայտարարությունը եղել է ընդամենը Իգիթյանի դիվանագիտական մտքի երևակայության արդյունքը: Այս հայտարարությունից հետո ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հրապարակավ հակադարձեց և սթափության կոչ արեց:

«Փաստ» թերթի տեղեկություններով, «Իմ քայլը» խմբակցությունում բավական բուռն են արձագանքել և նշել, որ նման հայտարարություններից առաջ պետք է թիմի հետ համաձայնեցնել: Նույն աղբյուրի փոխանցմամբ, լուրջ դժգոհություններ են եղել նաև ՔՊԿ-ից ու ԱԳՆ-ից: Արդյունքում Իգիթյանը չգիտի, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից: Մեր տեղեկություններով, խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անգամ ասել է, թե՝ «դու արել ես էդ հայտարարությունը, ինքդ էլ տակից դուրս արի»: Մեր զրուցակցի պնդմամբ, Իգիթյանին զգուշացրել են, որ ևս մեկ «լ յապից» հետո գուցե և մտածեն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում նրա մնալու նպատակահարմարության ուղղությամբ:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված